Քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների առևտրատնտեսական համագործակցության հարցերը
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության Տնտեսական խորհրդի 93-րդ նիստին, որի ընթացքում քննարկվել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները՝ ԱՊՀ անդամ երկրների ազգային տնտեսությունները զարգացնելու նպատակով։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ծառայությունների ազատ առևտրի, Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գործունեության և ներդրումների իրականացման մասին համաձայնագրի նախագծին։ Համաձայնագրի դրույթների իրականացումն ուղղված է ազատ առևտրի գոտու զարգացմանը և ԱՊՀ անդամ պետությունների ազգային տնտեսությունների աճին»,- նշում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
Նիստի մասնակիցները քննարկել են մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարության իրականացման առաջնահերթ միջոցառումների պլանի նախագիծը։ Փաստաթուղթը սահմանում է միջոցառումների շարք, որոնք ուղղված են տեղեկատվական անվտանգության կարգավորման համաձայնեցված մոտեցումների գործնական իրականացմանը։ Բացի այդ, պլանի դրույթների իրականացումն ուղղված է տեղեկատվական անվտանգության ապահովման պետական քաղաքականության հստակեցման և կատարելագործման համակարգված հիմքերի, ինչպես նաև այն ապահովող միջոցառումների մշակման պայմանների ստեղծմանը:
Նիստում հաստատվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների ընդհանուր գիտատեխնիկական տարածքի ստեղծման մասին 1995 թվականի նոյեմբերի 3-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագիծը։ Կողմերը լսել են 2020-2021 թվականներին տիեզերքի միջպետական խորհրդի գործունեության հաշվետվությունը, հաստատել են մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ երկրների քիմիական մեքենաշինության զարգացման միջոցառումների փաթեթը և դիտարկել են 2017-2021թթ. անտառաարդյունաբերության և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: