Համաշխարհային ֆինանսական ինստիտուտները զգուշացնում են տնտեսական հետևանքների մասին
Մի խումբ առաջատար ֆինանսական վարկատուներ, այդ թվում՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրոպայի խորհրդի զարգացման բանկը, նախազգուշացրել են Ուկրաինայում պատերազմի «համատարած» տնտեսական հետևանքների մասին:
«Ողջ համաշխարհային տնտեսությունը կզգա ճգնաժամի հետևանքները դանդաղ աճի, առևտրի խափանումների և ավելի կտրուկ գնաճի պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ հակամարտությունը հարված է հասցրել էներգիառեսուրսների և սննդի մատակարարմանը, ինչը հանգեցրել է աղքատության աճին։
«Հետևանքներն ընդարձակ կլինեն՝ էներգիայի և սննդի մատակարարումների կրճատումից մինչև գների բարձրացում և աղքատություն, ինչպես նաև Ուկրաինայի զանգվածային վերականգնում․ այդ ամենը կխոչընդոտի հետհամավարակային վերականգնմանն ամբողջ աշխարհում:
Ամբողջ համաշխարհային տնտեսությունը կզգա ճգնաժամի հետևանքները դանդաղ աճի, առևտրի խափանումների և բարձր գների տեսքով, ինչը հատկապես կվնասի ամենաաղքատ և խոցելի խավերին։ Երկրները, հատկապես՝ Ուկրաինայի հարևանները, կբախվեն առևտրի, մատակարարման շղթաների և դրամական փոխանցումների խափանումներին, ինչպես նաև փախստականների հոսքի աճին: Վստահության նվազումը և ներդրողների անորոշության բարձրացումը կազդեն ակտիվների գների վրա, կխստացնեն ֆինանսական պայմանները և նույնիսկ կարող են հանգեցնել զարգացող շուկաներից կապիտալի արտահոսքի»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.