Չինաստանում գրանցվել է վերջին մեկ տարում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքերը
Չինաստանի առողջապահական իշխանությունները հայտնել են երկրում 2021 թվականի հունվարից ի վեր կորոնավիրուսից առաջին մահվան դեպքերի մասին, հաղորդում է PA Media-ն:
Արդյունքում՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4638-ի։
Շաբաթ օրը Չինաստանը հայտնել է համայնքների միջոցով փոխանցվող կորոնավիրուսային հիվանդության 2.157 նոր դեպքի մասին, որոնց մեծ մասը գրանցվել է Ցզիլին նահանգում: Նահանգում ուղևորությունների արգելք է ներդրվել, և դրա սահմանները հատելու համար ոստիկանության թույլտվություն է պահանջվում:
Չինաստանը շարունակում է կիրառել «զրոյական քովիդի» հաջող, թեև ծանր ռազմավարությունն Ուհանում առաջին բռնկումից ի վեր:
Ռազմավարության շրջանակներում հիմնական շեշտը դրվում է զանգվածային փորձարկումների և խիստ արգելափակումների վրա՝ թույլ չտալով բնակիչներին լքել իրենց տները, քանի դեռ բոլոր նոր դեպքերը հայտնաբերված չեն:
Գործնականում դա նշանակում է, որ հանրապետությունում վիրուսով վարակման համեմատաբար քիչ դեպքեր են գրանցվել, քանի որ հիվանդության օջախները ճնշվում են հայտնաբերվելուն պես։ Այդ ռազմավարությունը ստացավ ժողովրդի աջակցությունը և թույլ տվեց խուսափեց այլ երկրներում նկատվող մահերի մեծ թվից, որոնցից շատերը սկսել են հրաժարվել սոցիալական մեկուսացման ցանկացած միջոցից:
Այժմ, երբ Չինաստանը բախվել է իր ամենաուժգին բռնկմանը 2019 թվականի վերջից ի վեր, պաշտոնյաները խոստացել են կրկնապատկել զրոյական հանդուրժողականության ռազմավարությունը՝ վարակների ներկայիս բռնկումը զսպելու համար: Սակայն հինգշաբթի Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինն առաջին անգամ խոստովանեց ձեռնարկվող միջոցառումների ծանրությունը՝ հայտարարելով, որ Չինաստանը պետք է «առավելագույն արդյունքի» հասնի «նվազագույն ծախսերով» վիրուսի դեմ պայքարում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.