Последние новости

Մեծ մասի տներում արդեն գազ կա. Ստեփանակերտում ձյան բարձրությունը հասնում է 40 սմ-ի

Արցախում բաժանորդների մեծ մասի գազամատակարարումը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Մոտակա ժամերին մնացած մասը ևս կապահովվի բնական գազով»,– գրել է նա իր Telegram–յան ալիքում։

Բեգլարյանը նշել է, որ այժմ Արցախի բնակչությունը կկարողանա հաղթահարել ջեռուցման խնդիրը։

«Հատկանշական է, որ այսօր Ստեփանակերտում ձյան ծածկույթի բարձրությունը հասնում է 30-40 սմ-ի, իսկ Արցախի մյուս բնակավայրերում՝ ավելի բարձր, ինչն աննախադեպ է մարտի համար։ Եվ նման պայմաններում Արցախի բնակչությունն ադրբեջանական կողմի արհեստական և միտումնավոր խոչընդոտների պատճառով ավելի քան 11 օր անընդմեջ զրկվել էր բնական գազից »,– եզրափակել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ