ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան պատրաստվում է պատասխանել ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցներին
Մոսկվան մշակում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների պատասխանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ եվրոպական առաջին դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պարամոնովը:
«ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ աննախադեպ և միջազգային իրավունքի տեսանկյունից ոչ լեգիտիմ պատժամիջոցների ճնշման վերաբերյալ պատասխան պատժամիջոցների հարցը մշակում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը», - նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Միաժամանակ Պարամոնովը նշել է, որ պատժամիջոցները Ռուսաստանի ընտրությունը չեն։ Մոսկվան, նրա խոսքով, էներգամատակարարումը երբեք չի օգտագործել որպես ճնշման գործիք, և ռուսական ընկերությունները շարունակում են ամբողջ ծավալով կատարել ածխաջրածինների մատակարարման իրենց պարտավորությունները:
ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Եվրոպայում ռուսների դեմ սկսված պայքարը բացահայտ ռասիզմ է: Նա միաժամանակ նշել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի ջանքերը, որն Ուկրաինայի իրադրության հարցը հասկանալու և սեփական կարծիքը կազմելու անկեղծ շահագրգռվածություն է դրսևորել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 19:44
В сирийском городе Камышлы в преддверии 24 апреля, 110-й годовщины Геноцида армян, Демократическое армянское молодежное движение организовало акцию протеста перед зданием Высшего совета ООН.
-
2025-04-23 19:43
Католикос всех армян Гарегин II обсудил с представителями бразильских СМИ международное признание Геноцида армян, деятельность и миссию Армянской Апостольской Церкви, программы соцподдержки, оказываемыми церковью армянам Арцаха, а также межцерковные отношения, сообщает пресс-канцелярия Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-04-23 19:41
Школы в Стамбуле будут закрыты в четверг и пятницу, объявил министр образования Турции Юсуф Текин, передает BBC News.
-
2025-04-23 19:39
Европейские страны считают, что любое мирное соглашение, направленное на прекращение войны на Украине с Россией, должно включать в себя «территориальную целостность» страны, выступающей за ЕС, сообщает AFP со ссылкой на источник в офисе президента Франции Эммануэля Макрона.