Լարիսա Ալավերդյան․ Այս իշխանությունն իրավունք չունի ասելու, որ ստացել է ժողովրդի մանդատը
Այս իշխանությունն իրավունք չունի ասելու, որ ստացել է ժողովրդի մանդատը, քանի որ նրանք հստակ ճանապարհով գնում են դեպի հայ-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Այլևս չի կարելի ասել, որ ժողովուրդը խաբված է, դա այլևս արդարացում չէ, որովհետև ամեն ինչ բացահայտ է։ Իշխանության եկած անձինք, ակնհայտորեն, մեկը մյուսի հետևից ասում են ժողովրդի համար ոչ ընդունելի բանաձևեր։ Ես մեծ հարգանք ունեմ դիջեյության նկատմամբ, թող այդ մարդը շարունակեր զբաղվել դրանով, որովհետև ինքն ունի զրոյական գիտելիքներ։ Ասել, թե 1991 թվականին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անգրագիտություն է։ Եթե դուք մեր ուսանողը լինեիք համալսարանում, չէիք ավարտի»,- նշեց Ալավերդյանը։
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Հայաստանն այսօր աշխարհաքաղաքական մեծ մարտահրավերների առջև է կանգնած։
«Զելենսկիի իշխանության գալու նպատակը եղել է միայն պատերազմը։ Այստեղ Հայաստանը կոլեկտիվ արևմուտքի համար երկու դեր կարող է կատարել։ Ներկայիս իշխանությունն արևմուտքին դուր գալու համար ամեն ինչ անում է Ռուսաստանի դեմ՝ այն դեպքում, որ ռուս խաղաղապահները զենքով կանգնած են Արցախում»,- ասաց Ալավերդյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".