Երևանում ակցիա անցկացվեց ի պաշտպանություն ՌԴ–ի
Երևանում այսօր բազմամարդ ցույց էր կազմակերպվել ի պաշտպանություն Ռուսաստանի։ Մասնակիցները եկել էին ՌԴ և ՀՀ դրոշներով, «Հանուն դենացիֆիկացիայի ու մարդասիրության», «Հանուն ճշմարտության», «Հանուն արդարության» և «Ֆաշիզմի դեմ դաշնակիցը մոտ է» պաստառներով, ինչպես նաև ռազմական գործողության խորհրդանիշ «Z» և «V» տարբերանշաններով։
Ակցիայի մասնակից քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես եկան ելույթներով։
«Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցության նախագահ, «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանն ասաց, որ Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի կողքին, քանի որ երկու ազգերի եղբայրությունն ապացուցվել է մարտի դաշտում։ Ռուս զինվորներն այսօր կանգնած են ՀՀ սահմաններում ու Արցախում։
«Մենք հավաքվել ենք՝ «ո՛չ» ասելու նացիզմին։ Մենք ինքներս մեր պատմության ընթացքում եղել ենք նացիզմի զոհ։ Մենք 1915թ ենք տեսել, որը հենց նացիզմ էր։ Այդ նացիզմի գռեհիկ ու արյունարբու դեմքը մենք տեսել ենք Արցախում, մենք տեսել ենք ամենուրեք։ Մեր պապերը նացիզմի դեմ պայքարել են Հայրենական մեծ պատերազմում, և այսօր մենք ասում ենք` նացիզմն է, որ ոտնահարում է ազգերի ինքնորոշման իրավունքը։ Նացիզմն է, որ ասում է, որ ազգերի իրավահավասարություն չկա»,- ասաց նա։
«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն էլ շեշտեց, որ իրենք հավաքվել են հանուն ուժեղ ու ամուր Հայաստանի։
«Ուժեղ են նրանք, ովքեր ունեն ուժեղ ընկերներ, ովքեր ընկերություն են անում ուժեղ, ազնիվ ու բարոյական ընկերներ։ Իսկ ռազմավարական գործընկերոջը բարոյական աջակցություն ցուցաբերելու համար մենք մասնակցում ենք այս միջոցառմանը»,– ասաց նա։
Ելույթներից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.