Последние новости

Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն կավելացնի Ուկրաինային տրամադրվող օգնությունը

ՆԱՏՕ-ն կավելացնի Ուկրաինային տրամադրվող օգնությունը, այդ թվում ՝ ռազմական, հումանիտար և ֆինանսական ուղղություններով։ Նման հայտարարություն է արել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները մեծացնում են իրենց աջակցությունն Ուկրաինային, այդ թվում ՝ զենքի մատակարարման, հումանիտար ուղղությամբ, ինչպես նաև նրա տնտեսությանը բազմամիլիարդանոց օգնության միջոցով»,–ասել է Ստոլտենբերգը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտարարել էր, որ աննախադեպ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի դեմ, չնայած այն հանգամանքին, որ ոչ ոք չի ցանկանում այդ պատժամիջոցները։ Բայց, միևնույն ժամանակ, ՆԱՏՕ–ն պարտավոր է արձագանքել, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ