ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է Ուկրաինային հանձնել իր С-400-ները
Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ ոչ պաշտոնապես քննարկել է ռուսական արտադրության իր С-400 հակահրթիռային համակարգերն Ուկրաինային հանձնելու քիչ հավանական հնարավորությունը՝ նրան օգնելու համար երկիր ներխուժած ռուսական զորքերի դեմ պայքարում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Ամերիկացի պաշտոնյաները այս առաջարկը քննարկել են իրենց թուրք գործընկերների հետ վերջին ամսվա ընթացքում, բայց որևէ կոնկրետ կամ պաշտոնական հարցապնդում չի եղել, Reuters գործակալությանը տեղեկացրել են աղբյուրները։ Ըստ նրանց՝ այդ հարցը նաև կարճ քննարկվել է մարտի սկզբին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի Թուրքիա կատարած այցի ժամանակ։
Ջո Բայդենի վարչակազմը ռուսական արտադրության սարքավորումներ և համակարգեր, ներառյալ С-300 և С-400 օգտագործող դաշնակիցներին խնդրել է դիտարկել դրանք Ուկրաինային հանձնելու հնարավորությունը։
Այդ գաղափարը, որը վերլուծաբանների կարծիքով, Թուրքիան հաստատ կմերժի, Շերմանի և թուրք պաշտոնական անձանց միջև ավելի լայն բանավեճի մի մասն էր այն թեմայի շուրջ, թե ինչ կարող են անել ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Ուկրաինային աջակցելու և երկկողմ կապերը բարելավելու համար։
Թուրքական իշխանությունները չեն մեկնաբանել Ուկրաինային С-400-ներ հանձնելու վերաբերյալ ԱՄՆ-ի ոչ մի առաջարկություն։ Այդ համակարգերը վաղուց տարաձայնությունների առիթ են ՆԱՏՕ-ի գծով երկու դաշնակիցների միջև։
Թուրքական աղբյուրները և վերլուծաբանները հայտարարել են, որ ցանկացած նման առաջարկ ձեռնտու չէ Թուրքիային՝ վկայակոչելով տեխնիկական դժվարությունները՝ կապված Ուկրաինայում С-400-ների տեղադրման և օգտագործման հետ, և քաղաքական խնդիրները, ինչպիսին է հարվածը, որն Անկարան, հավանաբար, կստանա Մոսկվայից։
Ամերիկացի պաշտոնյաները ջանում են օգտվել պահից՝ Թուրքիային Վաշինգտոնի ազդեցության ծիր վերադարձնելու համար։ Վերջին շաբաթներին ակտիվացել են լարված հարաբերությունների բարելավման «ստեղծարար» ուղիների որոնման ջանքերը, չնայած ոչ մի կոնկրետ առաջարկ դեռևս աջակցություն չի ստացել, տեղեկացրել են ամերիկյան և թուրքական աղբյուրները։
«Ես կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ С-400-ների հարցը վաղուցվա հարց է և, գուցե, այժմ եկել է պահը, երբ մենք կարող ենք այդ խնդիրը լուծելու նոր միջոց գտնել»,- մարտի 5-ին ասել է Շերմանը Haberturk թուրքական ընկերության հարցազրույցում։
Հստակ չի եղել, թե հատկապես ինչ է նա նկատի ունեցել, իսկ պետդեպարտամենտը չի պատասխանել նրա մեկնաբանությունների մասին հարցերին։
Աղբյուրներից մեկը նշել է, որ Վաշինգտոնը հարաբերությունների բարելավման ջանքերի վերականգնման արդյունքում նման առաջարկությունն արել է այն ժամանակ, երբ Անկարան վախեցած է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոնկրետ նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ հարձակման իր պլանների մասին, ասել է մեկ այլ աղբյուր, որը ծանոթ է եղել քննարկումների ընթացքին։
Թուրքիան Ուկրաինայի և Ռուսաստանի հետ Սև ծովում ընդհանուր ծովային սահման և լավ կապեր ունի երկու երկրների հետ։ Նա հայտարարել է, որ ներխուժումն անընդունելի է և աջակցություն է հայտնել Ուկրաինային, բայց և դեմ է հանդես եկել Մոսկվայի դեմ պատժամիջոցներին՝ իր միջնորդությունն առաջարկելով։
«Վերլուծաբանների կարծիքով՝ Անկարան մանրակրկիտ ձևակերպում է իր հռետորաբանությունը, որպեսզի չնեղացնի Մոսկվային, որի հետ սերտ էներգետիկ, պաշտպանական և զբոսաշրջային կապեր ունի։ Բայց Անկարան նաև Կիևին է հանձնել ռազմական անօդաչուներ և համաձայնագիր է ստորագրել դրանց էլ ավելի մեծ քանակության համատեղ արտադրության մասին, ինչը զայրացրել է Կրեմլին։ Թուրքիան նաև դեմ է Սիրիայում և Լիբիայում Ռուսաստանի վարած քաղաքականությանը, ինչպես նաև դեմ է Ղրիմի 2014թ. անեքսիային»,- նշվել է լրատվական գործակալության հաղորդագրությունում։
«Թուրքիային հաջողվել է անցնել սայրի սուր ծայրով, և ռուսական С-400-ների հանձնումն, անկասկած, առաջ կբերի Ռուսաստանի սուր ցասումը»,- ասել է Ֆիլադելֆիայի արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Աարոն Սթայնը։ «Իսկ Էրդողանի համար С-400-ները թուրքական ինքնիշխանության խորհրդանիշն են դարձել, ուստի դրանց հանձնման ճանապարհը չի զարդարվի ծաղիկներով ու վարդերով», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 10:56
Трагические события сентября 2023 года в Нагорном Карабахе, приведшие к полному исходу армянского населения, остаются предметом жарких споров и взаимных обвинений между властями и оппозицией Армении. Каждая из них обвиняет противоположную сторону в утрате Арцаха и этнических чистках.
-
2025-04-22 10:55
Конфедерация профсоюзов Армении тщательно изучила законопроект "О всеобщем медицинском страховании" и усмотрела ряд проблем в законопроекте и представила свои предложения и опасения, которые в беседе со Sputnik Армения озвучила заместитель председателя Конфедерации Тируи Назаретян.
-
2025-04-22 10:44
Художник-монументалист, скульптор, президент Российской академии художеств Зураб Церетели скончался на 92-м году жизни. Об этом сообщает РИА Новости со ссылкой на помощника художника Сергей Шагулашвили.
-
2025-04-22 10:40
Несколько дней назад родственники погибших в результате азербайджанского нападения 2023 года направили открытое письмо бывшему командующему Армии обороны Арцаха Камо Варданяну, требуя публично отреагировать на оскорбительную и ложную информацию, распространяемую представителями властей Армении о народе Арцаха и тех, кто погиб, защищая Арцах.