Ֆրանսիան սառեցրել է ՌԴ ԿԲ-ի 22 մլրդ եվրոյի ակտիվները
Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո լը Մերը մարտի 20-ին տեղեկացրել է, որ Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել են ՌԴ Կենտրոնական բանկի 22 մլդ եվրոյի ակտիվները, ինչպես նաև ռուսաստանցի միլիարդատերերի 850 մլն եվրո արժողությամբ անշարժ գույքը, հաշիվներն ու զբոսանավերը։ Ֆինանսների նախարարությունում աշխատում է նպատակային խումբ, որը զբաղվում է պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների ակտիվների հայտնաբերմամբ, տեղեկացրել է RFI-ը։
Մարտի սկզբին Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունում սկսել է գործել նպատակային խումբ, որը պարզելու է եվրոպական պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցի օլիգարխների ակտիվները։ Խմբի մեջ են ֆինանսական հետախուզության (Tracfin) գործակալները։
Այդ ժամանակվանից Ֆրանսիայում սառեցվել են 850 մլրդ եվրոյի ակտիվներ, մարտի 20-ին RTL ռադիոկայանի, Le Figaro թերթի և LCI հեռուստաալիքի հարցազրույցում տեղեկացրել է Բրյունո լը Մերը։
«Մենք ֆրանսիական հաստատություններում սառեցրել ենք մասնավոր անձանց 150 մլն եվրո»,- ասել է նախարարը։ Ըստ նրա՝ սառեցված անշարժ գույքի արժեքը կազմել է 539 մլն եվրո, խոսքը ռուսաստանցիների մոտավորապես 30 տների և բնակարանների մասին է։ Բացի այդ, Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել են 150 մլն եվրո արժողությամբ երկու զբոսանավ։
Նա պարզաբանել է, որ խոսքը բռնագանձման մասին չէ, «երբ Ֆրանսիայի պետությունը դառնում է ռուսաստանցի օլիգարխների գույքի տերը»։ Սառեցումը նշանակում է, որ սեփականատերերը այլևս չեն կարող օգտվել Ֆրանսիայում ձեռք բերած անշարժ գույքից և զբոսանավերից, չեն կարող վաճառել կամ փողի վերածել դրանք, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-15 13:51
Вице-премьер РФ Алексей Оверчук обсудит в Ереване возможность трехсторонней встречи с Баку по вопросу разблокирования коммуникаций.
-
2025-08-15 13:50
Участники Евразийского межправсовета подписали 10 документов, касающихся, в том числе развития биржевых торгов, общего рынка лекарственных средств и медицинских изделий в ЕАЭС.
-
2025-08-15 13:49
Армянская сторона после вашингтонских договоренностей смогла убедить Иран, что все красные линии ИРИ соблюдены. Об этом в интервью IRNA заявил министр иностранных дел Ирана Абас Аракчи.
-
2025-08-15 13:48
Судья Уголовного суда общей юрисдикции города Ереван Карен Фархоян принял в производство уголовное дело в отношении архиепископа Баграта Галстаняна и других лиц.