Հայաստանի գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում, կան բազմաթիվ փակ ճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում, տեղ–տեղ բուք է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան (վատ տեսանելիության պատճառով), Ալագյազ-Արթիկ, Ջերմուկ-Սարավան-Սիսիան-«Զանգեր»-Գորիս, Սյունիքի մարզի Կապան-Տաթև, Գորիս-Տաթև, Շիրակի մարզի Մեծ Ալագյազ-Արթիկ, Արթիկ-Մանթաշ, Ցողամարգ-Բավրա, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը, Տավուշի մարզի Իջևան քաղաքից Բագրատաշեն և Նոյեմբերյան-Կիրանց ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի (անվաշղթաների կիրառման դեպքում):
Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Օձուն-Դսեղ և Տաշիր-Բլագոդարնոյե, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Արագածոտնի մարզի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական, Արտավազ-Հանքավան ավտոճանապարհներին, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Չարենցավանի տարածաշրջանում, Երևան-Սևան ավտոճանապարհի 45-46-րդ կմ-ին, Գեղարքունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի, Արթիկի, Մարալիկի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկ-Գնդեվազ, Հովունի-Ջաջուռ-Կապս-Քեթի ավտոճանապարհներին բուք է:
Հանրապետության ողջ տարածքում (բացառությամբ Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի և Կոտայքի մարզերի) տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։
ԱԻՆ–ից հորդորում են եղանակային պայմաններից ելնելով՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.