Սուրենյան․ Մարտ, ուշքի արի, դու գարուն ես
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ում ՀՀ տարբեր մարզերից լուսանկարներ կամ տեսանյութեր է հրապարկել` ներկայացնելով, թե ինչ առատ ձյուն է որոշ տեղերում։
Մասնավորապես, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի լուսանկարից երևում է, որ ձյան շերտի հաստությունը մի քանի տասնյակ սանտիմետր է կազմում. մեքենաները կորել են ձյան մեջ։
Նույն իրավիճակն է Կապանի մարզի Եղվարդ գյուղում, որտեղից հրապարակված լուսանկարների տակ մի օգտատեր զվարճալի մեկնաբանություն է թողել. «Մարտ, ուշքի արի, դու գարուն ես»։
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ձնով են պատվել մայթերն ու փողոցները, իսկ կայանված մեքենաները գրեթե չեն երևում։ Սուրենյանի հրապարակ տեսանյութի տակ օգտատերերից մեկը գրել է, որ քաղաքացիները քիչ հավանական են համարում առաջիկայում Մինսկի խմբի ակտիվացումը:
Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղից հրապարակված տեսանյութում էլ երևում է, այնտեղ բուք է` առատ տեղեումները շարունակվում են, ինչպես նաև քամի կա։ Տները կորել են ձյան շերտի տակ, բայց մարդիկ հասցրել են մուտքը մի փոքր բացել։
«Բա էս միջազգային հանրությունը ինչո՞ւ է լռում»,–տեսանյութի տակ մեկնաբանել է ֆեյսբուքյան մի օգտատեր։ Իսկ մեկ ուրիշն էլ տեղեկացրել է, որ այս սեզոնին, երբ դեռ ծառերը չեն ծաղկել, ձյունը բավական օգտակար է, քանի որ ծաղկումն ավելի ուշ կլինի և ցրտահարության վտանգ չի լինի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:09
Смена режима в Иране будет означать «хаос». Об этом заявил Президент Франции Эммануэль Макрон, передает Le Monde.
-
2025-06-18 09:08
Первопрестольный Эчмиадзин призвал власти Армении прекратить политическое преследование благотворителя и миллиардера, президента ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-18 09:06
Очередное "судебное заседание" по делу против бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна состоялось во вторник в Баку.
-
2025-06-18 09:06
Семья предпринимателя Самвела Карапетяна готова к любому развитию событий. Об этом в беседе со Sputnik Армения сообщил его племянник Нарек Карапетян.