Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է
Հայ–թուրքական հարաբերություններում հայկական շահը չի երևում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլ Փաշինյանը (ՀՀ վարչապետ,–խմբ.) 44-օրյա պատերազմի ժամանակ հայտարարեց, թե Թուրքիան հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականություն է վարում։ Իսկ մի քանի ամիս անց նա ասում է, որ դրական ազդակներ է ստանում Թուրքիայից։ Բացի այդ, հայ–թուրքական հարաբերությունների համատեքստում մեր իշխանության կողմից լսե՞լ եք Ցեղասպանության ճանաչման մասին ինչ–որ բան»,–ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով` մենք ապրում ենք այն պատրանքներով, որ կարելի է թուրքերի հետ հավասարը հավասարի պես պայմաններ թելադրել, սակայն հայկական կողմը որևէ պայման չի էլ թելադրում։ Շարմազանովը վստահեցնում է, որ նման ծնկած վիճակում թուրքերի հետ հարաբերությունների հաստատմանը գնալն ինքնասպանություն է։
Նա կարծում է, որ ՀՀ–ն պետք է ժամանակ շահի և փակվի Թուրքիայի ուղղությամբ` դրա փոխարեն հարաբերությունները լավացնելով ՌԴ–ի հետ։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։ Երկրորդ հանդիպումը կայացավ փետրվարի 24-ին Վիեննայում։
Մարտի 12-ին Անթալիայում կայացավ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որը տևեց շուրջ 30 րոպե։
Մևլութ Չավուշօղլուն Արարատ Միրզոյանի հետ բանակցությունները կառուցողական և չափազանց արդյունավետ անվանեց, իսկ Միրզոյանն իր հերթին գոհունակություն հայտնեց, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդներն ու պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում։ Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում դրական արդյունքներ կտեսնենք։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 12:15
В связи с так называемой национализацией Электросетей Армении (ЭСА) и решением Арбитражного института Торговой палаты Стокгольма, позиция правительства Армении, озвученная 23 июля, демонстрирует, что международные договоры, подписанные Арменией для защиты иностранных инвесторов, не будут исполняться, если они не устраивают главу правительства лично или политически, считает бывший омбудсмен Армении Арман Татоян.
-
2025-07-25 12:12
Министерство культуры Арцаха сообщает, что по инициативе общественной организации «Агентство культуры и развития туризма Арцаха» и при финансовой поддержке посольства Королевства Нидерландов в Армении были воссозданы в цифровом виде коллекции следующих музеев:
-
2025-07-25 12:10
Депутат фракции «Честь имею» Тигран Абрамян пишет:
-
2025-07-25 12:09
Одной из основных целей визита Никола Пашиняна в Россию стала проверка реакции Москвы как вокруг «Зангезурского коридора», так и внутриармянских процессов. Об этом пишет газета «Иравунк», ссылаясь на провластные источники.