Հրանտ Բագրատյան․ Ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանը կարող է անցնել հարձակման
Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է հարմար առիթ հանդիսանալ, որպեսզի Ադրբեջանն անցնի հարձակման։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Իրենք առիթ են ման գալիս հարձակվելու համար, լավ առիթ կարող է լինել ռուս-ուկրաինական պատերազմը։ Եղանակների տաքացմանը զուգընթաց՝ ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանը կարող է անցնել հարձակման։ Հայտնի փաստ է, որ թուրքերը լեռներում՝ ցեխերի մեջ չեն կռվում։ Այսքան ժամանակ մեկ անգամ են թուրքերը ձմեռային եղանակի ժամանակ հարձակման անցել՝ 1993 թվականի դեկտեմբերին Քելբաջարում»,- նշեց Բագրատյանը։
Բագրատյանի խոսքով՝ պետք է ամեն կողմից պաշտպանական ամուր համակարգ ստեղծել, հակառակ դեպքում՝ փորձերը թուրքերի հետ հարաբերությունների կարգավորման ձախողված են։
«Այս իշխանությունը հավատում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ քաղաքական պայմանավորվածությունները բավարար են մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար։ Հայաստանի իշխանությունը ի զորու չէ զուգորդել քաղաքական ջանքերը ռազմականի հետ։ Ամենալավ փաստաթղթերը ստորագրեք, ոչ մի բան չի բերելու»,- ընդգծեց նախկին վարչապետը։
Բագրատյանն առաջարկում է՝ ստեղծել ռազմականացված բնակավայրեր, ինքնապաշտպանական դասեր անցկացնել մեծահասակ կանանց և տղամարդկանց հետ, կառուցել կապսուլներ։
«Կապսուլները բետոնյա կառույցներ են, որոնց «Բայքրաքթար»-ը որքան էլ խփի, չի վնասի։Երեխեքին խրամատը չի պաշտպանում»,- ասաց Հրանտ Բագրատյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.