Խնդիր չունենք և չենք էլ ունենա. Խաչատրյանը` առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի մասին
Պարենային անվտանգության տեսանկյունից անհանգստանալու ոչինչ չկա։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն` անդրադառնալով ռուս–ուկրաինական իրավիճակի առնչությամբ հացահատիկի հետ կապված մտահոգություններին։
«ՀՀ–ն միշտ ցորեն է ներմուծել, իսկ երբ կա որևէ ապրանքի ներմուծում և արտադրանք, ապա միջին կշռված գինը որոշվում է այն գնով, որը ձևավորել է ներմուծումը։ Այսինքն` ներմուծման գինն է ի վերջո որոշում, թե Հայաստանում ցորենի գինը որքան պետք է լինի։ Ինչ վերաբերում է ներմուծումներին, ապա կարող ենք համարել, որ ՀՀ–ին անհրաժեշտ չափաքանակները կմատակարարվեն ամբողջովին և ժամանակին»,–ասաց նախարարը։
Հարցին, թե կարճաժամկետ առումով առաջին անհրաժեշտության պարենային մթերքի գնաճի հետ կապված խնդիրներ կունենա՞նք, Խաչատրյանը պատասխանեց, թե ինչպես նկատում եք` չունենք և չենք էլ ունենա։ Նա վստահեցրեց, որ այդ առումով անհանգստանալու կարիք չկա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ վերջին օրերին թանկացումներ են գրանցվել մի շարք ապրանքների շուկայում։ Մասնավորապես թանկացել է շաքարավազը, հնդկաձավարը, կաթնամթերքը, հացը, ձեթը և այլն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».