ՀՀ ԱԳՆ․ Հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործուղումը
Հաշվի առնելով Ադրբեջանի մշակույթի նախարարի մոտեցումը, թե իրենք զբաղվելու են աղվանական մշակութային կոթողների վերականգնումով, հրատապ է դառնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործուղումն Ադրբեջան։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն Արցախի բռնազավթված տարածքներում ոչնչացնում է հայկական հուշարձանների հայատառ արձանագրությունները, դրանք ներկայացնում որպես աղվանական։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը նշեց, որ այցի համար Ադրբեջանը նախապայմաններ է դրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջ․ «Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը, նախարարության պատասխանն ինչպիսի՞ն է լինելու»։ Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ դեռևս նախորդ տարի կառույցի փաստահավաք առաքելության այցը տարածաշրջան չեղավ․ «Բանակցությունները մինչև օրս շարունակվում են։ Վերջին անգամ փետրվարին տեսակապով ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ այցը պետք է լինի։ Ցավոք, ադրբեջանական կողմից տարբեր մեկնաբանություններ կան այցի, դրա վայրի և գործառույթների վերաբերյալ»։
Նախարարը հավելեց․ «Կարծում են՝ այցը պետք է կայանա Հաագայի համապատասխան կոնվենցիայի հիման վրա, որը վերաբերում է ռազմական գործողությունների գոտիներում մշակութային արժեքների պահպանությանը։ Առաջնային նպատակը պետք է լինի Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային հուշարձանների վիճակի գնահատումը», տեղեկացնում է Aravot.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 12:11
Организация Caucasus Heritage Watch, занимающаяся мониторингом сохранности культурного наследия Арцаха, опубликовала восьмой по счету доклад о состоянии армянских объектов после азербайджанской оккупации НКР. В докладе представлены результаты двух раундов спутникового мониторинга более 500 объектов культурного наследия в регионе.
-
2025-07-23 12:03
Экс-госминистр Арцаха Артак Бегларян отреагировал на пост президента США Дональда Трампа с видео выступления президента Азербайджана Ильхама Алиева в оккупированном Шуши.
-
2025-07-23 11:40
Самвел Карапетян выиграл дело против правительства Армении в международном суде по иску о национализации ЭСА. Адвокат Самвела Карапетяна выступил с заявлением по этому поводу.
-
2025-07-23 11:14
Газета «Грапарак» пишет: «Хотя внешне Первопрестольный Эчмиадзин не предпринимает никаких шагов, не идёт на конфронтацию, на деле оказывается, что он готовится дать отпор нападкам Пашиняна.