ՌԴ-ն հրաժարվում է Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից
Ռուսաստանը մտադիր չէ ներկա պայմաններում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարել Ճապոնիայի հետ։ Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
«Ներկա պայմաններում ռուսական կողմը մտադիր չէ շարունակել Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների մասին հիմնարար փաստաթղթի ստորագրումը քննարկելու անհնարինությունը այն պետության հետ, որը բացահայտ ոչ բարեկամական դիրքորոշում ունի և ձգտում է վնաս հասցնել մեր երկրի շահերին», - ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:
Որոշվել է նաև դադարեցնել Ճապոնիայի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդելու կարգը։ Բացի այդ, ռուսական կողմը դադարեցնում է հարավային Կուրիլյան կղզիներում համատեղ տնտեսական գործունեություն ծավալելու շուրջ երկխոսությունը։
Նշվում է, որ ՌԴ-ն արգելափակում է Ճապոնիայի՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործընկերոջ կարգավիճակի երկարաձգումը:
«Երկկողմ փոխգործակցությունն ու հենց Ճապոնիայի շահերը վնասելու ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Տոկիոյի վրա, որը գիտակցաբար ընտրություն է կատարել հօգուտ հակառուսական ուղղության ՝ փոխշահավետ համագործակցության և բարիդրացիության զարգացման փոխարեն», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետը հայտարարել էր, որ Ուկրաինայի իրադրության պատճառով Տոկիոն ուժեղացնում է Մոսկվայի դեմ պատժամիջոցները, որոնք ենթադրում են կապիտալի սառեցում, մասնավոր անձանց և կազմակերպություններին վիզաներ տրամադրելու արգելք, Ռուսաստանի ֆինանսական կազմակերպությունների ակտիվների սառեցում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 11:22
Делегация Союза армян России во главе с Ара Абрамяном посетила Храмовый комплекс ААЦ в Москве и встретилась с главой Российской и Ново-Нахичеванской епархии ААЦ, архиепископом Езрасом Нерсисяном (родной брат Католикоса Всех армян Гарегина II – ред).
-
2025-06-11 11:19
Расходы Министерства окружающей среды Армении в 2024 году составили 9,3 млрд. драмов. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 11 июня министр финансов республики Ваге Ованнисян.
-
2025-06-11 11:14
Сегодня, 11 июня, в Гегаркуникской области произошел взрыв и обрушение. Около 08:35 в Национальный центр управления в кризисных ситуациях Спасательной службы МВД РА поступил сигнал о том, что в здании по адресу Паруйр Севак, 4 в городе Чамбарак произошел взрыв и обрушение, сообщает Shamshyan.com.
-
2025-06-11 11:09
Вопрос о дальнейшем нахождении Армении в авиационном "черном списке" ЕС вероятнее всего будет решен в течение 2025 года. Об этом свидетельствует ответ министерства территориального управления и инфраструктур Армении на письменный запрос Sputnik Армения.