Последние новости

ՀՀ ՊՆ․ Ադրբեջանական ԶՈւ–ն Ներքին Հանդից հեռացել է եղանակի պատճառով

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հերքում է ԶԼՄ–ներում տարածվող լուրն այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները մոտ 1 կմ առաջխաղացում են ունեցել դեպի գյուղ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Այդ պնդումը հիմնավորված է նաև տարածքի տարբեր ժամանակահատվածների դիտարկումներով։

Ըստ գերատեսչության՝ հայ–ադրբեջանական սահմանի խիտ անտառային և բարդ դիտարկելի այդ տարածքը, որն ըստ Խորհրդային Միության քարտեզների՝ մոտ 600 մ խորությամբ Հայաստանի տարածքում է գտնվում, ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը։

ՊՆ–ն հայտնում է, որ ամրաշինական նախնական աշխատանքները սկսել են կատարվել դրանից անմիջապես հետո, փորվել են խրամատներ։

Փաստինֆո

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ