«Հրապարակ»․ Ի՞ՆՉ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանի ներկայացրած խաղաղության պայմանագրի 5 կետը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։
Օրաթերթը նշում է, որ հանդիպման շարժառիթը եղել է նաև ապրիլի սկզբին նշանակված Փաշինյանի մոսկովյան այցը և այն խոսակցությունները, թե հենց այդ ժամանակ է ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը։
«Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին հայտնել է, որ դեռ վաղ է որևէ փաստաթուղթ ստորագրելու մասին խոսել և, որ պաշտոնական Երևանն ադրբեջանական 5 կետին ի պատասխան «լրացումների» ցանկ է ներկայացրել, որոնք այդ փաստաթուղթը ավելի հայանպաստ են դարձնում։ Վերջինս, սակայն չի պարզաբանել թե ինչի մասին է խոսքը»,– գրում է պարբերականը։
Նա թիմակիցներին ասել է, որ գործընթացը մեկնարկել է, պետք է քննարկել և հասկանալ հանրային տրամադրությունները:
Ավելի վաղ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ իրենք Հայաստանին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ են արել։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այս 5 կետը։
Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ–ն դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.