Արտգործնախարարն ու փոխվարչապետը կգան ԱԺ, բայց նիստը կանցկացվի փակ գաղտնի ընթացակարգով
Խորհրդարանական մեծամասնությունն այսօր հավանություն տվեց օրվա երկրորդ կեսին «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին ԱԺ ընդդիմության առաջարկին։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ կառավարությունն ընդունել է նաև նիստին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությունն ապահովելու` ընդդիմության առաջարկը։
«Ինչպես ընդդիմությունն առաջարկել էր, ջանքերը գործադրվել են, և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա կլինեն նշված նիստին` որպես զեկուցող»,– ասաց Ռուբինյանը։
Փոխարենը քաղաքական մեծամասնության որոշմամբ` նիստը կանցկացվի դռնփակ` փակ գաղտնի ընթացակարգով, քանի որ, ինչպես նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արցախի հարցը հանրային լայն հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։
«Այս հարցի քննարկումները կարող են պարունակել Արցախին ու Հայաստանին վերաբերող անվտանգային հարցեր, որոնք չենք կարող բաց ռեժիմով քննարկել»,– ասաց նա։
Այդուհանդերձ, Կոնջորյանը հայտնեց, որ մեծամասնությունը ևս շահագրգիռ է Արցախի հարցի քննարկմամբ, ինչի համար էլ ընդունել է ընդդիմության այդ առաջարկը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.