Դատարանը կրկին թույլ չտվեց, որ Արմեն Գևորգյանը մեկնի Հայաստանից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստի ժամանակ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց, որը մերժվեց։
«Ապրիլի 7-ին և 8-ին կկայանա ԵԽԽՎ սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի, երեխաների հարցերով ենթահանձնաժողովի նիստերը։ Դրանք պետք է կայանան Իտալիայի Հռոմ քաղաքում։ Ուստի միջնորդում եմ թույլատրել` ապրիլի 6-9-ն ընկած ժամանակահատվածում Գևորգյանը բացակայի երկրից և նրա տեղաշարժի սահմանափակումն այդ շրջանում վերացնել»,–ասաց Սահակյանը։
Գործով դատախազները, սակայն, առարկեցին միջնորդության դեմ` ասելով, որ այն մերժման է ենթակա։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ մերժում է միջնորդությունը` հաշվի առնելով Գևորգյանի դրսևորած վարքագիծը։
«Գևորգյանին մեկ անգամ դատական նիստերին բերման ենթարկելու որոշում էր կայացվել, քանի որ առանց պատճառաբանության չէր ներկայացել նիստին։ Ուստի դատարանը գտնում է, որ բարձր է Գևորգյանի` դատական նիստին չներկայանալու վտանգը, և սահմանահատման թույլտվություն տրամադրելու պարագայում ողջամիտ ենթադրություն կա, որ նա կարող է չներկայանալ նիստերին»,–ասաց Դանիբեկյանը։
Գևորգյանն էլ իր հերթին հիշեցրեց, որ իրեն դատարան բերման ենթարկելու որոշում էր կայացվել, քանի որ նա կանխավ զգուշացրել էր դատարանին, որ պետք է ԱԺ նիստերին մասնակցի։ Ավելին`դատարանը հարգելի էր համարել, որ պետք է ԱԺ նիստերին մասնակցի։ Նրա խոսքով` դատարանն իր որոշումներով հակասական մոտեցումներ է դրսևորում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».