Քոչարյանը՝ իրեն հասցեին մեղադրանքի մասին. Սա քաղաքական պատվերի դասական օրինակ է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն մեղավոր չի համարում, մեղադրանքը որակում է որպես իրականության հետ կապ չունեցող: Այս մասին նա հայտարարել է մարտի 22-ին կայացած դատական նիստին։
Քոչարյանն ընդգծեց, որ գործարար Սիլվա Համբարձումյանի հետ ծանոթ չէ, իսկ մեղադրանքը բացարձակապես կապ չունի նախագահի լիազորությունների հետ։ Քոչարյանը հիշեցրեց, որ այն ժամանակ գործող օրենսդրությամբ նախագահը լիցենզիայի վաճառքի հետ կապված իրավասություն չուներ, իսկ վաճառքի համար համաձայնություն չէր էլ պահանջվում։
«Դա պարզապես ծիծաղելի է: Չգիտեմ, թե ինչից պետք է պաշտպանվեմ: Մեղադրանքը հիմնված է մեկ մարդու ֆանտազիայի վրա: Հասկանալի չէ, թե ինչու է դատախազությունը հիմք ընդունել այդպիսի մեղադրանքները»,- նկատեց երկրորդ նախագահը` հավելելով, որ գործում նման համաձայնության մասին ոչինչ չկա։ «Ես նախագահ եմ եղել և նման հարցերով երբեք չեմ զբաղվել ։ Գործում ոչ մի փաստ, ոչ մի նամակ, ոչ մի տող չկա այդ մասին»,- ընդգծեց Քոչարյանը։
«Սա քաղաքական պատվերի դասական օրինակ է,- ընդգծեց Քոչարյանը՝ կրկնելով ավելի վաղ ասվածը:- Մեղադրանքը հայտնվել է վերջին պահին, որպեսզի քննությունը գույքի վրա կալանք դնելու հնարավորություն ունենա, չէ որ սահմանադրական կարգի խախտման հոդվածը նյութական պատասխանատվություն չէր ենթադրում: «Սա քաղաքական պատվեր է` աբսուրդ, որը կապ չունի իրականության հետ»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».