Արմեն Գևորգյանը՝ դատարանի պահվածքի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախկին փոխվարչապետ, պատգամավոր Արմեն Գևորգյանը հաստատեց իր մտադրությունը՝ այսուհետ առաջնորդվել պատգամավորի պարտականություններով նաև դատական նիստերի օրերին։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։
«Դուք ականատես եղաք բացառիկ ապօրինությունների։ Դատարանը հիշեց, որ ինձ բերման ենթարկելու որոշում է եղել։ Հիշեցնեմ, որ դա 2021թ․ օգոստոսի 11-ն էր, երբ ես մասնակցում էի Ազգային ժողովի առաջին նիստին, և քննարկվում էր հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում իմ ընտրվելու հարցը։ 7-8 ամիս դատարանը տարբեր պատճառներով ինձ թույլ չէր տալիս մասնակցել ԵԽԽՎ նիստերին, և միայն այսօր հիշեց օգոստոսի 11-ի որոշումը։ Ես այսուհետ կառաջնորդվեմ իմ պատգամավորական մանդատով, իսկ ԱԺ կանոնակարգն ավելի բարձր է ՔՕ-ից, ուստի ես կզբաղվեմ իմ պարտականություններով»,- ասաց Գևորգյանը, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ այսօր նրան հերթական անգամ թույլ չտվեցին մեկնել արտերկիր՝ մասնակցելու ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նիստին։
Գևորգյանի խոսքով՝ ինչ վերաբերում է մեղադրանքին, ի սկզբանե պարզ էր, որ այն «ավելացվել է» հիմնական մեղադրանքին, որն այժմ նույնիսկ գոյություն չունի։ Գևորգյանը կրկին ընդգծեց մեղադրանքի անորոշությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.