Գլազև․ Պետք է վերադառնալ արժույթները ոսկով ապահովելու համակարգին
Եվրասիական տնտեսական միությունը, Չինաստանը, Հնդկաստանը և մյուս համաշխարհային խաղացողները պետք է նոր արժութային ճարտարապետության մասին համաձայնագիր կազմեն։ Այս մասին Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը։
«Անհրաժեշտ է ազգային արժույթներով գնագոյացման լիարժեք ենթակառուցվածք ձևավորել։ Դրա համար պետք է ընդլայնել արդյունաբերական ձեռնարկությունների համար նպատակային վարկերը՝ ազգային արժույթներով, ինչպես դա արվում է Չինաստանում կամ Հնդկաստանում»,-հավելել է նա։
Գլազևը հայտարարել է, որ ազգային արժույթներով ակտիվների պահուստավորման նոր մոդելը ավելի վաղ ներկայացրել է Աստանայի տնտեսական համաժողովում: Որպեսզի պահուստավորումը ավելի հուսալի դառնա, պետք է վերադառնալ արժույթների ոսկով ապահովման համակարգին, կարծում է նա:
«Նման համակարգը հիմնված կլինի փոխադարձ հարգանքի և վստահության, այլ ոչ թե քաղաքական ճնշման վրա»,- հայտարարել է Գլազևը:
Դրա համար անհրաժեշտ ֆինանսական ենթակառուցվածքն արդեն մի քանի տարի է, ինչ ստեղծված է, հավելել է Գլազևը՝ հիշեցնելով, որ SWIFT վճարային հաղորդագրությունների համակարգի (որի շրջանակներում բանկերը վճարման հանձնարարականներն են փոխանակում) փոխարեն Ռուսաստանն ու Չինաստանը արդեն ստեղծել են սեփական համակարգերը, որոնք հաջողությամբ օգտագործում են փոխհաշվարկներում, իսկ ռուսական «Միր» վճարահաշվարկային համակարգը փոխգործակցում է չինական Union Pay-ի հետ, նշել է ԵՏՀ նախարարը:
Արժույթի փոխարժեքից ավելի քիչ կախված լինելու համար հարկավոր է զարգացնել ներմուծման փոխարինումը, և հիմա դրա համար ավելի լայն հնարավորություններ կան, քան երբևէ, քանի որ արևմտյան շատ ընկերություններ հեռացել են ռուսական շուկայից, հավելել է Գլազևը:
Մասնավորապես, կարծում է նա, անհրաժեշտ է կարգավորել ինքնաթիռների սեփական արտադրությունը, և դրա համար արդեն կազմվել է Եվրասիական միությունում ինքնաթիռների կոոպերացիոն արտադրության հայեցակարգը (Airbus-ի նման, որոնց արտադրությանը մասնակցում են ԵՄ-ի մի քանի երկրներ):
Նա հավելել է, որ անհրաժեշտ է նաև զարգացնել էլեկտրոնիկայի համար սեփական բաղադրիչների արտադրությունը, ինչպես նաև սեփական նավթաքիմիան, որպեսզի արտահանվի ոչ թե հում նավթ և գազ, այլ պատրաստի արտադրանք, հայտարարել է Գլազևը:
Վերջապես, գյուղատնտեսությունը պետք է զարգացնի սերմերի արտադրությունը: Դրա շնորհիվ հնարավոր կլինի հայրենական սննդամթերքի արտադրության գործնական անկախություն ձեռք բերել, ամփոփել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ ԵԱՏՄ երկրներից երրորդ երկրներ արտահանումը 2020 թվականին կազմել է 364,8 մլրդ դոլար, ներմուծումը՝ 259,8 մլրդ դոլար։ Այսպիսով, առևտրում դրական հաշվեկշիռը կազմում է գրեթե 105 մլրդ դոլար: Մասնավորապես, դեպի ԵՄ արտահանումը 2020թ․-ին կազմել է 137 մլրդ դոլար, ներմուծումը՝ մոտ 92 մլրդ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 13:21
Папа Римский Франциск, скончавшийся сегодня, (до избрания – Хорхе Марио Бергольо) родился 17 декабря 1936 г. в Буэнос-Айресе в семье иммигрантов из Италии. По окончании средней школы по специальности «техник-химик» Бергольо решил стать священником-иезуитом (старинный церковный орден, занимающийся миссионерской и христианско-просветительской деятельностью) и в 1958 г. в возрасте 22 лет вступил в новициат.
-
2025-04-21 13:16
Стена памяти мемориального комплекса "Цицернакаберд" дополнится именами Лемкина и дю Фурне, внесших вклад в спасение армян во время Геноцида в Османской империи. Об этом заявила на пресс-конференции директор музея-института Геноцида армян (МИГА) Эдита Гзоян.
-
2025-04-21 13:09
Трудно слышать, как люди говорят о том, чего они не видели, но вы при этом лично пережили. Об этом на заседании Национального Собрания во время обсуждения отчета «О деятельности и состоянии свободы информации в аудиовизуальных медиа за 2024 год» заявил 21 апреля депутат от оппозиционного блока «Армения» Гегам Манукян.
-
2025-04-21 13:06
Социальная сеть Facebook перестала блокировать профили и группы, публикующие изображения национального героя Армении Монте Мелконяна. Об этом сообщил в социальных сетях IT-эксперт Самвел Айрапетян.