ՌԴ-ում Սիրիայի դեսպան․ Արևմուտքն Իդլիբից ահաբեկիչներ է տեղափոխել Ուկրաինա
Արևմուտքն ահաբեկիչներին Իդլիբից տեղափոխեց Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ համար զարմանալի չէր, որ նրանք (Արևմուտք) տեղափոխեցին ԴԱԻՇ-ի և «Ջաբհաթ ան-Նուսրայի» (արգելված է Ռուսաստանի Դաշնությունում) ահաբեկիչներին Իդլիբից, որը վերահսկվում է թուրքական օկուպացիոն ուժերի կողմից, և ԱՄՆ-ի կողմից գրավված էտ-Թանֆ ճամբարից Ուկրաինա ռուսական բանակին դիմակայելու համար, ինչը հաստատվում է անհերքելի ապացույցներով, որ այդ բոլոր կազմակերպությունները տարբեր անվանումներով գործիք են, որն օգտագործվում է Արևմուտքի կողմից խաղաղ ժողովուրդների դեմ իր մարտերում»,- ասել է դեսպանը տեսաուղերձում` ուղղված Սուրգուտում անցկացվող «Նավթային կապիտալ» 5-րդ միջազգային երիտասարդական գիտագործնական ֆորումի մասնակիցներին:
Նա հավելել է, որ Արևմուտքը վարձկաններ է ներգրավում ամբողջ աշխարհից։ «Եվ Արևմուտքը նրանց ներքաշում է Ռուսաստանի և ռուս ժողովրդի դեմ իր պատերազմի մեջ՝ Ուկրաինան վերածելով եվրոպական մեծ Իդլիբի՝ անկախ այն բացասական հետևանքներից, որ այդ քաղաքականությունը կունենա միջազգային խաղաղության և անվտանգության համար»,- հավելեց նա։
Դեսպանը նաև նշել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը վստահ է, որ Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում, տեղեկացնում է Verelq.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 11:24
Секретарь фракции «Честь имею» Тигран Абрамян на своей странице в Facebook прокомментировал обострение ситуации вокруг Ирана и возможные последствия для региона.
-
2025-06-14 11:22
Переговоры между Вашингтоном и Тегераном, касающиеся иранской ядерной программы, утратили свой смысл после израильской атаки. Об этом заявил официальный представитель министерства иностранных дел Исламской Республики Эсмаил Багаи, пишет Tasnim.
-
2025-06-14 11:18
В ходе ответной операции «Истинное обещание III», проведенной Ираном, были поражены три израильские авиабазы, которые использовались в качестве стартовых площадок для ударов по Ирану, сообщил бригадный генерал Ахмади Вахиди, главный советник командующего Корпусом стражей исламской революции, передает Tasnim.
-
2025-06-14 11:18
Антикоррупционный комитет Армении в преддверии выборов возбудит новые громкие уголовные дела, пишет газета "Паст".