Լավրով․ ՆԱՏՕ-ի խաղաղապահներին Ուկրաինա ուղարկելը կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղղակի բախման
Եթե ՆԱՏՕ-ն իր խաղաղապահներին ուղարկի Ուկրաինա, դա ուղիղ բախում կլինի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և դաշինքի միջև։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մեր լեհ գործընկերներն արդեն հայտարարել են, որ հիմա ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է լինելու, մենք պետք է խաղաղապահներ ուղարկենք: Հուսով եմ, որ նրանք հասկանում են, թե ինչի մասին են խոսում, որ դա սկզբունքորեն չպետք է տեղի ունենա»,- ասել է Լավրովը ՄԳԻՄՕ-ի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը չի բացառել, որ Լեհաստանը կցանկանար հաստատվել Ուկրաինայի արևմուտքում։ Նրա խոսքով՝ Լեհաստանի իշխանությունները հայտարարում են Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելու անհրաժեշտության մասին՝ չնայած այն հանգամանքին, որ այդ գործողությունները կհանգեցնեն Ռուսաստանի ու դաշինքի ուղիղ բախման։ Եվ այս առումով նա նշել է, որ Լեհաստանի ներկայացուցիչները հայտնի են իրենց «ոչ ստանդարտ քայլերով», որոնք միտված են «մեծ փորձանք» հրահրելուն։
«Գումարած, չեմ բացառում, որ երբ խոսում են խաղաղապահների մասին, հավանաբար նկատի ունեն իրենց սահմանը՝ Ուկրաինայի արևմուտքը, գուցե ուզում են խաղաղապահներ բերել, Լվովում շտաբ հիմնել, հետո մնալ այնտեղ։ Նրանք նման մտքեր ունեին և ոչ միայն մտքեր, դա եղել է անցյալում»,- հավելել է Լավրովը։
Նա նաև նշել է, որ Արևմուտքը ձգտում է միջնորդական դեր խաղալ Ուկրաինայում, Ռուսաստանը դեմ չէ, բայց Մոսկվան ունի իր «կարմիր գծերը»։ «Արևմտյան երկրները ձգտում են միջնորդական դեր խաղալ, մենք դրան դեմ չենք, բայց ունենք բացարձակ հստակ կարմիր գծեր, որոնց մասին խոսում ենք երկար տարիներ: Հիմա միայն խոսելով հնարավոր չէ սահմանափակվել»,- ասաց ԱԳ նախարարը։
VERELQ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».