Վիկտորինը «զարթնեց»՝ Վիրավորանքի քրեականացումը լուրջ ազդեցություն կունենա
Զրպարտության կամ վիրավորանքի քրեականացումը կարող է լուրջ՝ «սառեցնող ազդեցություն» ունենալ ազատ արտահայտման իրավունքի վրա, հղում անելով ԵԽ նախադեպային իրավունքին՝ «Ազատության» հարցման ի պատասխան ասաց Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, շեշտելով հատկապես, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ պետություն է։
Ազատ արտահայտման իրավունքը խոչընդոտող օրենքը պետք է շատ կոնկրետ և հստակ սահմանափակում պարունակի, որպեսզի այն իրավաբանորեն կանխատեսելի և հստակ լինի, նշել է դեսպանը։
«Ամենակարևոր հարցն այն է, թե արդյո՞ք այդ օրենքը կկիրառվի ժողովրդավարական և ոչ կամայական սկզբունքով՝ օբյեկտիվ չափանիշների հիման վրա և արդյո՞ք այն կլինի անկախ դատական վերահսկողության տիրույթում, որտեղ դատավորները կդիտարկեն սանկցիայի համաչափությունը։ Եթե վիրավորանքը հավասարվի ատելության խոսքի, որը կարող է հանգեցնել բռնության օրինականացման, տարածման կամ խթանման, ռասայական ատելության, այլատյացության, հակասեմիտիզմի կամ անհանդուրժողականության վրա հիմնված խտրականության կամ ատելության այլ ձևերի, այդ պարագայում՝ պատժամիջոցները կամ սահմանափակումները կարող են ավելի խիստ լինել», - ասել է Անդրեա Վիկտորինը։
«Ազատության» հարցին, թե կիսո՞ւմ է արդյոք ծանր վիրավորանքի քրեականացման հետ կապված տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների մտահոգությունները, դեսպանը պատասխանել է, որ Եվրամիությունը՝ բրյուսելյան իր գործընկերների հետ ուշադրությամբ հետևում է իրավիճակին և իրականացնում է սեփական իրավական վերլուծությունը։
Դեսպանը նաև տեղեկացրել է, որ ընդհանուր խորհրդակցություն են ունեցել Գլխավոր դատախազի հետ և ոչ միայն ծանր վիրավորանքը քրեականացնելու մասին օրենքի շուրջ։ «Մենք խոսեցինք մի շարք խնդիրների մասին և շատ խորը և հանգամանալից քննարկում ունեցանք։ Համոզված եմ, որ նա շատ լուրջ է վերաբերվում այդ հարցին», - եզրափակել է Անդրեա Վիկտորինը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: