Արցախում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ ՀՀ-ն գործի է դրել բոլոր ջանքերը, պնդում է Միրզոյանը
Հայաստանը գործի է դրել բոլոր ջանքերը, դիվանագիտական հնարավոր բոլոր ջանքերը Արցախում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Առաջին հերթին, մենք պարբերական կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ, որովհետև վթարը, այս դեպքում, պարզ չէ՝ ինչպես դա անվանել, վթար չէ, ամեն դեպքում, վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում ու առաջնային մեր կապը ռուսաստանյան գործընկերների հետ է», - ասաց նա:
ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը կապի մեջ է այս հարցով նաև քաղաքակիրթ աշխարհի հետ. ՀՀ ԱԳՆ-ն նոտա է հղել միջազգաին գործընկերներին, արձագանքներն արդեն ստացվում են:
Միրզոյանը նշեց, թե նախորդ գազամատակարարման դադարեցման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ԱՄՆ պետաքարտուղարի, ՌԴ նախագահի, Ֆրանսիայի նախագահի հետ:
«Արձագանքներ արդեն տեսնում ենք, ցավոք սրտի, տեղում կոնկրետ դեռ հարցը լուծված չէ», - հավելեց ՀՀ ԱԳ նախարարը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: