Արարատ Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ նկարի մասին
Հետահայաց նայելով՝ հիմա կարծում եմ, որ ԱԳ նախարարի մակարդակով Անթալիայի միջազգային ֆորումին մասնակցելը ճիշտ որոշում էր. մենք վստահ ենք, որ Հայաստանը և Թուրքիան կարող են և արժե, որ նորմալացնեն, կարգավորեն հարաբերությունները ու բացեն սահմանները։ Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Կարծում եմ՝ այս գործընթացի մեջ երկու նախարարների հանդիպումը ևս իր դրական ազդեցություն ունեցավ։ Կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չբերվեց, բայց ինչպես մենք, այնպես էլ թուրքական կողմը վերահաստատեցինք, որ շարունակում ենք երկխոսությունը առանց նախապայմանների՝ նպատակ ունենալով իսկապես բացել սահանները։ Տեմպի առումով երկու կողմերի միջև որոշ տարբերություններ կան, բայց ընդհանուր առմամբ առնվազն վերբալ մակարդակով հաստատում ենք, որ նպատակը սահմանների բացումն է։ Քննարկել ենք ընթացիկ առևտրային խնդիրներ, որպեսզի դյուրացնենք այդ ոլորտում գործող մեր հայրենակիցների կյանքը»,– ասաց նա։
Անդրադառնալով հանդիպման ընթացքում իր և Չավուշօղլուի նկարին, ինչպես նաև այն փաստին, որ քննարկման առարկա էր այն, որ Չավուշօղլուն Միրզոյանի հետ հանդիպել էր առանց փողկապի, նախարարը նշեց․ «Այդ հարցերը, կարծես, շատ էին քննարկվել, չարչրկված փողկապի թեմայով ասեմ, որ այդ ֆորումը առանց փողկապների ֆորմատ էր, տարբեր լուսանկարներում կարող եք տեսնել, որ մի մասը կրում էին, մի մասը չէին կրում։ Ինձ Չավուշօղլուի հետ կարող էիք տեսնել փողկապով, Ավստրիայի ԱԳ նախարարի հետ հանդիպանը առանց փողկապի։ Ինչ վերաբերում է ժպիտին, ապա, եթե ես իմանամ, որ իմ ժպիտը ապագայում գեթ մեկ հայ զինվորի կյանք փրկել, ապա ես էլի ու էլի կժպտամ»,– ասաց Միրզոյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 19:42
Армянские школьницы завоевали четыре бронзовые медали на 14-й Европейской математической олимпиаде для девочек (EGMO), проходившей в Приштине, Республика Косово, сообщает Минобразования Армении.
-
2025-04-21 19:38
Армянский супертяжеловес Вараздат Лалаян выиграл золото чемпионата Европы по тяжелой атлетике в Кишиневе.
-
2025-04-21 19:34
Ночью ситуация была очень напряженной, постоянно стреляли из разных мест, в разных направлениях, даже с противоположных высот. Большая часть выстрелов была с командной позиции. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am житель села Хнацах Грач Овакимян, говоря о постоянных обстрелах с азербайджанской стороны.
-
2025-04-21 18:45
В ночь с субботы на воскресенье в селе Хнацах Сюникской области Армении почти час звучали выстрелы. Военный эксперт Карен Вртанесян считает, что отсутствие ответных действий со стороны армянских военных только поощряет такое поведение азербайджанской стороны.