Последние новости

ԱՄՆ-Ը ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ Է ԱՐՄԱՏԱՎՈՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՆՉՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ

ԱՄՆ-ում ու Եվրոպայում ռուսները տառապում են հալածանքներից

ՈՒԶՈՒ հրամանատար Սերգեյ Դեյնեկոն սպառնաց ոչնչացնել բոլոր ռուսներին, այդ թվում՝ կանանց և երեխաներին։ Բրազիլացի դիպուկահարը տեսախցիկների առջև հայտարարեց, որ եկել է Ուկրաինա՝ մասնակցելու էթնիկ ռուսների սաֆարի-որսի: Ուկրաինացի նացիստները բացահայտ ատելություն են քարոզում ռուսների հանդեպ, նմանատիպ տրամադրություններ են արմատավորվում ԱՄՆ-ում ու Եվրոպայի երկրներում։

Ատելության այդ քարոզչությունը ճիշտ կրկնօրինակն է այն ամենի, ինչ տասնամյակներ շարունակ Ադրբեջանում արմատավորվել է ընդդեմ հայերի: Նյու Յորքում և Վաշինգտոնում բոյկոտում են սրճարաններն ու ռեստորանները, որոնց տերերը ռուսներ են, ռուսներին գոչում են, որ նրանք հեռանան Ամերիկայից, ռուս երեխաներին ծնկի են բերում դպրոցներում և ստիպում ասել, թե իրենք Ուկրաինայի կողմից են։ Ռուսները տեսախցիկների առջև խոստովանում են, որ իրենց շատ ավելի վատ են վերաբերվում, քան չինացիներին՝ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրեց կորոնավիրուսի կանխամտածված տարածման մեջ…

Հակառակորդի «ապամարդկայնացումը» նացիստական քարոզչության բաղկացուցիչ մասն է, որը կոչ է անում ֆիզիկապես բնաջնջել ստորին (ոչ ամերիկյան) ռասայի ներկայացուցիչներին։ Ամերիկյան քարոզչամեքենայի ազդեցության տակ էթնիկ ռուսները մարդկային արժանապատվությունը ոտնահարող հարձակումների թիրախ են դարձել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Եվրոպայի երկրներում։ Արևմտյան շրջանակներում արդեն սկսել են խոսել ինչ-որ «ռուսական կայսերական գենի» մասին, որը պետք է ոչնչացնել…

Ատելությունը գունավոր հեղափոխությունների արտահանման ամերիկյան քաղաքականության գլխավոր գործիքն է, ինչում հայ հասարակությունը համոզվել է 2018-ին սեփական փորձով։ Իշխանության հակասահմանադրական զավթումն ուղեկցվում էր իշխող կուսակցության հանդեպ ատելության արմատավորմամբ։ Հիշո՞ւմ եք դագաղում ՀՀԿ-ականների դիմանկարներով թաղման թափորները և ֆիզիկական հաշվեհարդարի ամենօրյա կոչերը։ Հիշո՞ւմ եք գրառումները սոցցանցերում. «Դրան թողեք ինձ, իմ ձեռքով կախաղան կհանեմ»։ Փաշինյանի թիմակիցներն այն ժամանակ որս էին հայտարարել հանրապետականների դեմ, իսկ գունավոր այլանդակության առաջնորդը սպառնում էր վենդետայով…

Ինչպես էին ամերիկացիներն առաջ մղում Փաշինյանին

Ապրիլին կլրանա Հայաստանում իշխանափոխության 4-րդ տարելիցը։ Ինչպես վերջերս «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, վերջին 4 տարիների երկու իրադարձություններում հստակ երևում է «ընդհանրական արտաքին գործոնը»։

2018 թվականի գարնանից ի վեր մենք պարբերաբար մատնանշել ենք ԱՄՆ-ի դերը Փաշինյանի ռեժիմի կողմից իշխանության զավթման գործում։ Ուկրաինական իրադարձությունների խորապատկերին այդ փաստերը այլ հնչողություն են ստանում։ 4 տարվա հեռավորությունից երևում է, որ Հայաստանում իշխանության զավթումը պատրաստվում էր շատ վաղուց։ Զուր չէ, որ ԱԺ-ում «Ելք» դաշինքի ընտրվելուց անմիջապես հետո ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպեց ապագա պատգամավորների, այդ թվում՝ Փաշինյանի հետ և համակողմանի աջակցություն խոստացավ նրանց։ Միլսն իր խոստումը կատարեց…

ԱՄՆ դեսպանը բառացիորեն բնակռել էր հայկական խորհրդարանի շենքում՝ այն օրերին, երբ պատգամավորական կորպուսն առաջին անգամ քվեարկում էր Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու հարցով։ Թե՛ մայիսի 1-ին առաջին, թե մայիսի 8-ին երկրորդ քվեարկության ժամանակ Միլսը չէր հեռանում ՀՀԿ խմբակցությունից, որից կախված էր ընտրությունների ելքը։ Այն ժամանակ հանրապետականները խորհրդարանական մեծամասնություն էին կազմում։ Ամերիկյան դեսպանի ակտիվության մասին են վկայում ՀՀԿ խմբակցության այն ժամանակվա ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունները…

2018 թվականի սեպտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկախության տարեդարձի առթիվ Փաշինյանին հղած ուղերձում նշեց, որ «առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»: Այդ ուղերձը ևս մեկ ապացույցն էր այն բանի, որ «իշխանափոխությունը Արցախի մասին էր» (Աշոտյանի տված բնորոշումը)։ Սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում ձեռք բերվեցին հայտնի պայմանավորվածությունները Փաշինյանի և Ալիևի միջև, իսկ հոկտեմբերի 16-ին Միլզը, որի առաքելությունը ՀՀ-ում մոտեցել էր ավարտին, հայտարարեց. «Արցախի հիմնախնդրի ցանկացած կարգավորում պահանջում է օկուպացված տարածքների մի մասի վերադարձ»։ Փաշինյանի ռեժիմը ոչ մի կերպ չարձագանքեց այդ հայտարարությանը…

Ազատագրված տարածքները, հիշեցնեմ, տարիներ շարունակ համառորեն «օկուպացված» էր անվանում Փաշինյանների ընտանեկան թերթը։ 2018թ.հոկտեմբերի 25-ին Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երևանում հայտարարեց. «Ե թե կանխատեսումներն իրականանան, և Փաշինյանը վարչապետ ընտրվի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ապա նա կստանա կոնկրետ քայլեր կատարելու հզոր մանդատ։ Վճռական քայլեր կատարելու համար լավագույնը պահն ընտրություններից հետո է»... Այն մասին, թե ինչպիսի պահվածք ցուցաբերեց Թրամփի աշխատակազմը և ինքը՝ Թրամփը Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի 44-օրյա ագրեսիայի ընթացքում, գրվել է բազմիցս։ Այդ աշխատակազմը մատը մատին չտվեց Արցախում արյունահեղությունը դադարեցնելու համար։

Ցավոք, Հայաստանում նրանց մոտ ստացվեց…

Զբիգնև Բժեզինսկին՝ ԱՄՆ մի քանի նախագահների խորհրդականը, բազմիցս խոսել է Ուկրաինան զավթելու և Ռուսաստանը մասնատելու մասին՝ որպես ԱՄՆ-ի գլոբալ ծրագրի։ Ուկրաինայի ապառազմականացման ՌԴ ռազմական հատուկ գործողությունն արդիական դարձրեց այն թեզը, որ «ԱՄՆ-ի թշնամին լինելը վտանգավոր է, իսկ դաշնակիցը՝ մահացու վտանգավոր»։ Ակնհայտ է այն վնասը, որ հասցրել են Եվրոպայի երկրներին «դժոխային» պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի…

Ճապոնիա, Սոմալի, Վիետնամ, Կամբոջա, Լաոս, Իրաք, Սիրիա, Լիբիա... Միլիոնավոր կյանքեր են նետվել աշխարհաքաղաքական գերազանցության (ռասիզմի) հանցավոր հայեցակարգի զոհասեղանին: Ակնհայտ է, որ 21-րդ դարում Երկիր մոլորակին սպառնացող գլխավոր վտանգը ամերիկյան համաշխարհային առաջնորդության մոդելն է, այլ կերպ ասած՝ ողջ աշխարհի կախվածությունը ԱՄՆ-ից։ Այդ մոդելը հիմնված է ամերիկյան ռասայական գերազանցության տեսության վրա, ակնհայտ է աշխարհաքաղաքական ռասիզմը՝ որպես նոր աշխարհակարգի հոմանիշ։

Եվ այդուհանդերձ ամերիկացիներին չհաջողվեց ծնկի բերել Իրանին, նրանք չկարողացան ավարտին հասցնել հեղափոխությունը Բելառուսում և տապալել Լուկաշենկոյին, չկարողացան տապալել Ասադին Սիրիայում, խայտառակ կերպով փախան Աֆղանստանից, չկարողացան հեղափոխություն կազմակերպել Ղազախստանում։ Հաջորդը խայտառակ կապիտուլյացիան է Ուկրաինայում։ Ցավոք, Հայաստանում նրանց մոտ ստացվեց իշխանության զավթման ճանապարհով հանձնել երկրի կառավարման ղեկը թուրք-սորոսական 5-րդ շարասյան ծաղրածուին։

Ինչպեսև ուկրաինական ու վրացական ծաղրածուները՝ Զելենսկին և Սահակաշվիլին, Փաշինյանը պատերազմ բերեց ժողովրդին։ Հայկական երկրորդ հանրապետության դեմ կռվում էր ՆԱՏՕ-ի հզորությամբ երկրորդ բանակը, այսօր Ուկրաինայի ԶՈՒ-ն խաղաղ բնակչության դեմ օգտագործում է նույն թուրքական «բայրաքթարները», որոնք 44-օրյա ագրեսիայի ժամանակ հարվածում էին հայ զինվորներին ու խաղաղ բնակչությանը։

Ֆաշիզմի ընդհանրական ձեռագիրը

Էթնիկ ռուսները Մարիուպոլի դրամատիկական թատրոնի շենքի նկուղում և «Ազով» գումարտակի պայթեցրած ծննդատան փլատակների տակ, արկերից մաղ դարձած շենքերի պատերը, ուկրաինացի նացիստների կողմից ավերված խաղաղ քաղաքների թաղամասերն ու հրկիզված գյուղերը հիշեցնում են ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի և խաղաղ գյուղերի գնդակոծությունները, որտեղ մարդիկ ռումբերի պայթյուններից զոհվում էին սեփական տան բակում:

Հայ ծերերի գլխատումն ու ադրբեջանցի զինվորականների և վարձկան-ահաբեկիչների այլ գազանությունները այսօր Ուկրաինայում կրկնում է նացիստների «Ազով» գումարտակը: Ալիևը խոսում է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 30 հայ խաղաղ բնակիչների մասին, մինչդեռ իրականում նրանց թիվն անցնում է հարյուրից։ Այնպիսի հարվածներ, ինչպիսին հասցվեց Դոնեցկի կենտրոնական փողոցին, Արցախի հայերը զգացել են սեփական մաշկի վրա։

«Ազով» գումարտակն օրերս հայտարարեց Ուկրաինայի զինված ուժերի կազմ մտնելու մասին։ Դա նշանակում է, որ խաղաղ բնակիչների ոչնչացման գործողությունները և քաղաքացիական օբյեկտների ռմբակոծությունները ոչ միայն ադրբեջանական, այլև ուկրաինական բանակի ձեռագիրն են։ Պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի գործողությունները ղեկավարում էին ՆԱՏՕ-ի թուրք հրահանգիչները, ՈՒԶՈՒ-ի գործողությունները համակարգում են դարձյալ ՆԱՏՕ-ի հրահանգիչները՝ լեհերն ու անգլիացիները։ ՈՒԶՈՒ-ն օգտագործում է վարձկանների, ինչպես դա անում էր Ադրբեջանի բանակը, երկու բանակներն էլ կռվում են խաղաղ բնակչության դեմ։ Ադրբեջանցիներն այսօր էլ շարունակում են գնդակոծել Արցախի խաղաղ գյուղերն ու հայկական դիրքերը ինքնիշխան Հայաստանի տարածքում։

Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան ընդհանուր շատ գծեր ունի ուկրաինացի նացիստների գործողությունների հետ, բայց գլխավորը, ինչով անչափ նման են միմյանց ուկրաինացի և ադրբեջանցի նացիստները, արյան անհագ ծարավն է, սպանելու մոլուցքը։ Դա ֆաշիզմի ընդհանրական ձեռագիրն է։

Ինքնահռչակ Արցախի Հանրապետության հետ շփման գիծը տարիներ շարունակ գնդակոծվել է ադրբեջանցիների կողմից, ուկրաինացիները գնդակոծել են ինքնահռչակ ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն։ Ռուսաստանը ճանաչեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն, իսկ Փաշինյանի ռեժիմը վախենում է ճանաչել Արցախի Հանրապետության նույնիսկ այն պատառիկը, որը հայկական մնաց 44-օրյա պատերազմից հետո։ Արցախում և Հայաստանում խաղաղ հայկական գյուղերն այսօր էլ գնդակոծվում են ադրբեջանցիների կողմից, իսկ կադրերը նկուղներից, որտեղ ռմբակոծություններից փրկվում են ռուսները, հիշեցնում են արցախցիների առօրյան թուրք-ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Նույն ձեռագիրն է:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • В ДЕНЬ ПОДПИСАНИЯ "ШУШИНСКОЙ ДЕКЛАРАЦИИ" ПАШИНЯН НОСИЛСЯ ПО СЮНИКУ С МОЛОТКОМ В РУКАХ
    2025-06-14 10:44

    Азербайджано-турецкие командно-штабные учения "Нерушимое братство"-2025 и тактические учения "Кемаль Ататюрк"-2025 в Нахиджеване приурочены к 4 годовщине подписания так называемой "Шушинской декларации" (15 июня 2021 г.), которая зафиксировала становление азербайджано-турецкого военного альянса на основе концепции "Одна нация, два государства". Согласно декларации, оба государства договорились о военной помощи друг другу в случае угрозы суверенитету, безопасности и территориальной целостности. Учения начались 12 июня и продлятся по 19 июня (первый этап), вооруженные силы обеих стран задействовали тяжелую боевую технику наступательного характера в виде танковых колонн, а также военную авиацию, артиллерию и системы ПВО.

  • ЭТО ВЫ "НЕ УБИВАЛИ"?!
    2025-06-14 09:52

    "Мы не убивали!", - повторяют представители правящей верхушки, апеллируя к политическим убийствам прошлого века. Экс-секретарь Совбеза Республики Арцах Самвел Бабаян не так давно подтвердил верность главарю режима обращением к начальнику СК Артуру Погосяну по поводу убийства 10 декабря 1998 г. замминистра обороны Ваграма Хорхоруни. До этого Бабаян озвучил сведения о телефонном звонке Жирайра Сефиляна сразу после теракта в парламенте 27 октября 1999 г.

  • ПОЛИТИКА НИЖЕ ПОЯСА, или ДЕЛО О ТУШЕНКЕ-2…
    2025-06-13 09:37

    Все началось с Овика Агазаряна, которого легко можно было выдворить из ГД за разглашение секретных данных, которыми Пашинян поделился с фракцией большинства. Для этого вовсе не обязательно было самому Пашиняну сначала изучить содержание телефона Агазаряна, а потом сделать всеобщим достоянием детали его интимной переписки. Разглашение интимных подробностей не стихло даже в те дни, когда Агазарян хоронил жену.

  • ПАШИНЯНУ НУЖЕН СВОЙ (КАРМАННЫЙ) КАТОЛИКОС
    2025-06-12 09:10

    "Я не планирую каким-либо образом участвовать в выборах, соревноваться со Злом, придавая, тем самым, ему легитимность! Невозможно представить дело так, будто ты и он можете конкурировать. Нет, Господь наш не так поступил со Злом. Он игнорировал его, не говорил с ним напрямую, ограничился тем, что прогнал. Нельзя соревноваться со Злом!", - заявил лидер движения "Тавуш во имя Родины" архиепископ Баграт Галстанян. В этой ссылке на Господа скрыт глубокий смысл. Выборы – это соревнование, дискуссия, споры, аргументы, доказательства, наконец, здоровая конкуренция. Очень важно, с кем ты вступаешь в этот процесс. Как говорится: скажи, кто твой соперник, и я скажу, кто ты!

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ