Последние новости

Շառլ Միշել․ Եվրամիությունը «պետք է ողջամիտ լինի» Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում

Եվրամիությունը «պետք է ողջամիտ լինի» Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Մենք որոշում ենք կայացրել աննախադեպ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ»,- ասել է նա՝ հավելելով, որ «իրենք թիրախավորում են օլիգարխներին, ռուսական տնտեսության ոլորտները»։

Նա խոստովանել է, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում իրավիճակները տարբեր են։ «Օրինակ նավթի կամ գազի ոլորտը։ Մենք ավելի շատ կախում ունենք՝ ԱՄՆ-ի համեմատ։ Ահա թե ինչու մենք պետք է ողջամիտ լինենք: Նպատակը Ռուսաստանին թիրախավորելն է, Ռուսաստանին ցավ պատճառելը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Եվրոպան չափազանց կախված է ռուսական գազից։ Այնուամենայնիվ, նա նշել է 2020թ եվրոպական կանաչ կուրսը՝ որպես Ռուսաստանից չափազանց մեծ կախվածությունից ազատվելու երկարաժամկետ լուծումներից մեկը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ