Մհեր Գրիգորյան․ Հայաստանը պետք է պատրաստվի առաջիկա մարտահրավերներին
Հայաստանը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները՝ խթանելու տեղական արտադրությունը, հատկապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների և սննդամթերքի մասով։ Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցերին։
Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը համաշխարհային պարենային համակարգի հնարավոր փլուզման մասին։ Ապա հարցրեց, թե արդյոք քննարկվելու է Սևանա լճից ջրառի հարցը, պարենային որոշ ապրանքների արտահանման քվոտա պետք է սահմանվի, թե՝ ոչ, և արդյոք լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում՝ ապահովելու սննդամթերքի անվտանգությունը։
Գրիգորյանը պատասխանեց, որ պետք է կատարել վերը նշված բոլոր քայլերը և պատրաստվել առաջիկա մարտահրավերներին։
«ԵԱՏՄ խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Այս հարցը բավական երկար քննարկվել է, քանի որ իրատեսական չէ բոլոր խնդիրները լուծել միայն տեղական արտադրությամբ։ Դա անհնար է օբյեկտիվորեն և ֆիզիկապես։ Ինչպես էլ մտածենք, ինչպես էլ փոխենք պաշարների կոնֆիգուրացիան, ապրանքների տեղաշարժը, ամեն դեպքում, պետք է իրականացվի։ Ամեն դեպքում սա վերաբերում է ԵԱՏՄ-ին։ Նման մոտեցումը թույլ կտա ամբողջությամբ լուծել առաջացած խնդիրները»,- պարզաբանեց փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, քանի որ կա հստակ պայմանավորվածություն։ Այսպես, ԵՏՀ-ն պետք է մինչև այս տարվա մարտի 25-ը հաշվարկի փոխադարձ բալանսը, որոշի քվոտային հոսքը, որն անհրաժեշտ կլինի ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգությունն ապահովելու համար։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ խթանելու տեղական արտադրությունը, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների և սննդամթերքի մասով, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 06:13
Союз журналистов Армении обратился в Европейскую федерацию журналистов (EFJ) и Международную федерацию журналистов (IFJ) с просьбой осудить препятствование работе корреспондентов в парламенте страны, а также оскорбительные высказывания депутатов в адрес репортеров.
-
2025-04-22 06:09
Очередное заседание "суда" над армянскими пленными, включая военно-политическое руководство Нагорного Карабаха, состоялось в Баку.
-
2025-04-22 06:03
Председатель Конституционного суда Армении Арман Диланян заявил, что Основной Закон Армении не содержит территориальных претензий не только к Азербайджану, но и к какой-либо другой стране.
-
2025-04-22 06:01
Президент Ирана Масуд Пезешкиян заявил, что Тегеран готов к соглашению с США по ядерной проблеме в определенных рамках, которые обеспечивают его национальные интересы, добавив, что он не является ни оптимистом, ни пессимистом по этому поводу.