Իտալացի պատգամավորները դատապարտում են Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը
Պարտավոր էինք աջակցել մարտի 10-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևին. անտարբեր մնալը կլիներ «անընդունելի պատասխանատվություն կիսում»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս կարծիքին են իտալացի պատգամավորներ, «5 աստղ» շարժման ներկայացուցիչ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և «Լեգա» կուսակցության անդամ Սուսաննա Չեկարդին, ովքեր պաշտպանել են բանաձևը։
Agenzia Nova գործակալության փոխանցմամբ, Կաստալդոն նշել է, որ Լեռնային Ղարաբաղում «Ադրբեջանի իշխանությունները փորձում են բռնի ուժով արմատախիլ անել բնիկ հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը»:
«Հուշարձաններ, միջնադարյան վանքեր, եկեղեցիներ, դամբարաններ. հարգանք չկա ոչ ողջերի, ոչ մեռածների նկատմամբ: Անցյալը ջնջելով՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են արդարացնել տարածաշրջանի համար իրենց մտածած ապագան, սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Եվրախորհրդարանը պետք է հստակ լինի և խնդրի Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերջ դնել այս բարբարոսական վանդալիզմին և սկսել կառուցողական և ներառական երկխոսություն տարածաշրջանում»,- հավելել է «5 աստղ»-ի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ իրենք աջակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը՝ դատապարտելով այդ առաքելությունը խոչընդոտելու Բաքվի գործողությունները: «Պատմությունը չի կարող վերաշարադրվել ծավալապաշտական նկրտումներն արդարացնելու համար: Պարտավոր էինք աջակցել այս բանաձևին, որն ընդունվել է ճնշող մեծամասնությամբ և մեծ կարևորություն ունի»,- եզրափակել է Կաստալդոն։
Չեկարդին նշել է, որ Արցախում հայկական մշակութային ժառանգությանը՝ եկեղեցիներին, թանգարաններին, նաև գերեզմանատներին հասցված վնասը նպատակ ունի է ջնջել մի ողջ ժողովրդի դարավոր հիշողություն: Եվրախորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ անթույլատրելի է համակերպվել այս մասշտաբի մշակութային ցեղասպանության հետ:
«Հայկական մշակույթն արդեն տեսել է անցյալ տարիներին իր պատմության հատվածների համակարգված ջնջումը, ինչպես 2005 թվականին, երբ Նախիջևանի Ջուղայի գերեզմանատունը պնևմատիկ մուրճով ավերվեց. միջնադարում տուֆի վրա նրբորեն փորագրված հազարավոր խաչքարեր մեկընդմիշտ վերացվեցին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտավոր է, ինչպես նշված է մեր ընդունած բանաձևում, այցելել տարածաշրջան, գույքագրել և պահպանել ժառանգությունը: Անտարբերությունը անընդունելի համատեղ մեղսակցություն է»,- ասել է Չեկարդին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.