Արման Թաթոյան․ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի Արցախի հետ
«Ադրբեջանական տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի Արցախի հետ և չի էլ ունեցել: Սա է հիմնարար գաղափարը և իրականությունը,- գրել է իր ֆեյսբուքյան էջում Արման Թաթոյանը:
Չնայած սրան` ադրբեջանական իշխանությունները անընդհատ են կեղծել իրականությունը և էթնիկ բնաջնջման իրենց քաղաքականությունն են առաջ տարել:
1920թ. այս օրերին Արցախում տեղի էին ունենում Շուշիի հայկական բնակչության ջարդերը: Դաժանաբար սպանվեցին, ունեզրկվեցին տասնյակ հազարավոր հայեր, Շուշին էլ ավերվեց հիմնովին՝ թուրքական բանակի ակտիվ մասնակցությամբ:
Սրանք Հայոց ցեղասպանության տրամաբանությամբ հանցավոր արարքների շարունակություն էին Արցախում:
Ընդ որում, նույն մտադրություններով հետագայում տեղի ունեցան Բաքվի, Սումգայիթի և այլ քաղաքների հայկական բնակչության ջարդերը:
Նույն քաղաքականության արդյունք էին ադրբեջանական սանձազերծած 2016թ. ապրիլյան ու 2020թ. 44-օրյա պատերազմները:
Ադրբեջանական նույն մտադրություններով քաղաքականության շարունակությունն է այն, ինչ տեղի է ունենում ներկայում Արցախի 100,000-ից ավելի խաղաղ բնակչության նկատմամբ` սկսած խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներից մինչև ցուրտ եղանակին ջեռուցումից ու տաք ջրից զրկելով ստիպել հայաթափել Արցախը:
Ամեն ինչ անում են, որ թույլ չտան մարդկանց խաղաղ կյանքի վերականգնում»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.