ՄԱԿ Անվտանգության խորհուրդը մերժել է ՌԴ բանաձևը. Նեբենզյան խոսել է հետևանքների մասին
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան քննադատել է Ռուսաստանի նախաձեռնած մարդասիրական բանաձևը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից մերժելը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հավելելով, որ դիվանագետը հայտարարել է՝ այդ մերժումը թույլ կտա Ուկրաինայի իշխանություններին հետագայում ևս մարդկանց օգտագործել որպես կենդանի վահան, ծանր զինատեսակներ տեղակայել քաղաքացիական ենթակառուցվածքի մոտ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն չէր ընդունել Ուկրաինայի վերաբերյալ Մոսկվայի նախագիծը, որով կոչ է արվում դադարեցնել կրակը խաղաղ քաղաքացիների տարհանման համար։ Նման պայմանավորվածություն էր ձեռք բերվել բանակցությունների հիման վրա, սակայն կրակի դադարեցման փաստաթուղթը չի հավաքել անհրաժեշտ 9 կողմ ձայները (15 ձայնից):
Փաստաթուղթը պաշտպանել են Ռուսաստանն ու Չինաստանը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամները ձեռնպահ են մնացել։ Բանաձևի համահեղինակների թվում են Բելառուսը, Հյուսիսային Կորեան և Սիրիան:
Նեբենզյայի կարծիքով՝ անվտանգության խորհրդի հումանիտար բանաձևի բացակայությունն էապես կբարդացնի հումանիտար օգնության տրամադրումը, իսկ ուկրաինական կողմին թույլ կտա հետագայում ևս անտեսել հրադադարի ռեժիմի հաստատման պահանջները՝ հումանիտար միջանցքներով մարդկանց դուրս բերելու համար:
Իր հերթին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը կարծում է, որ ուկրաինացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձևը հարկավոր չէ:
«Մեզ պետք չէ այդ կեղծ բանաձևը, որպեսզի հումանիտար օգնություն ցուցաբերենք։ ԱՄՆ-ն ուկրաինացի ժողովրդին ավելի քան 600 մլն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել, և մենք կշարունակենք տրամադրել այնքան օգնություն, որքան անհրաժեշտ կլինի Ուկրաինային և հարևան երկրներին, որոնք իրենց մոտ ընդունում են ուկրաինացիներին»,–ասել է Թոմաս-Գրինֆիլդը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.
-
2025-06-16 18:10
Все образовательные учреждения закрыты до особого распоряжения, заявил в воскресенье представитель Министерства образования Ирана Али Фархади. Все запланированные экзамены будут отложены, новые даты будут объявлены позже.