Последние новости

«Հրապարակ». ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ A4 ՖՈՐՄԱՏԻ ԹՂԹԻ ԴԵՖԻՑԻ՞Տ Է

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում A4 ֆորմատի թղթի դեֆիցիտ կարող է առաջանալ։ Գրախանութներում թուղթ չկա կամ սպառվելուն մոտ է։ Մատակարարող ընկերությունները վաճառողներին հայտնել են, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում թուղթ չեն կարող մատակարարել։

Բայց գրախանութներում գիտեին, թե ինչն է դեֆիցիտի պատճառը, վաճառողները կարծում էին, որ խնդիրը Ռուսաստանից ներկրման մեջ է։

Կապվեցինք ՊԵԿ՝ կա՞ թղթի ներկրման հետ կապված որևէ խնդիր, պատասխանեցին «ՀՀ-ում Ա4 ֆորմատի թղթի ներմուծման մասով որևիցե սահմանափակումներ չկան, մաքսային ընթացակարգով որևէ փոփոխություն կամ նորամուծություն, կամ արգելք չկա»։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ