Արցախցի կանայք բողոքի ակցիա են իրականացրել Ստեփանակերտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախցի կանայք երեխաների հետ այսօր Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի մոտ խաղաղ հավաք են անցկացրել՝ պահանջելով միջազգային կառույցներին պարտադրել Ադրբեջանին վերականգնել Արցախում գազի մատակարարումը։
«Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին տեղյակ է աշխարհը, բայց որևէ քայլ չի ձեռնարկվում, միայն մտահոգված են, կոչեր են անում, իսկ սայլը տեղից չի շարժվում։
Արցախցին ունի այն նույն իրավունքները, ինչ ունեն մնացած երկրների քաղաքացիները։ Անթույլատրելի է, որ բնակիչների նկատմամբ ահաբեկչություն իրականացվի, բայց մենք Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայտնվել ենք անելանելի վիճակում։ Չկա որևէ կառույց, որը կստիպի ագրեսորին վերջ տալ իր գործողություններին։ Մենք միջազգային կառույցներից պահանջում ենք, որ անհապաղ զբաղվեն Արցախի բնակիչների անվտանգությամբ, սա միայն կենցաղային խնդիր չէ»,– հայտարարեց խաղաղ ակցիայի մասնակիցներից մեկը։
Արցախցիները մտահոգված են, որ առաջիկայում հնարավոր է այլ կենսական նշանակություն ունեցող պայմաններից զրկվեն։
«Արցախցին չի ուզում իր հողն ու տունը լքել, թող ադրբեջանցին դա հասկանա։ Արցախցին ապրել ու ապրելու է Արցախում։ Արցախն Ադրբեջան չէ և երբեք չի լինելու։ Մենք ապրելու ենք ու պայքարելու ենք մեր իրավունքների համար։ Արցախը չեն կարող հայաթափել։
Լինի Ադրբեջանը, Թուրքիան, կամ այլ երկիր թող չմտածեն, որ արցախցուն կարող են ճնշել։ Եվ եթե ինչ–որ կառույց, ինչ–որ մեկը հայտարարում է, թե նորմալ է, մենք 90–ականներին նույնպես եղել ենք նման իրավիճակում, ապա ասեմ, որ սա 90–ականները չէ, սա մահվան ու կյանքի պայքար է»,– հայտարարեց արցախցի կինը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».