Ադրբեջանական կողմի հետ բանակցելու լիազորությունը տրված է Վիտալի Բալասանյանին
Գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները:
Արցախի տեղեկատվական շտաբից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՀ Կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն:
«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով ԱՀ նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:
Միևնույն ժամանակ հորդորում ենք հանրային և քաղաքական գործիչներին պահպանել զսպվածություն, զերծ մնալ մանիպուլյատիվ գործողություններից ու հայտարարություններից»,-ասված է շտաբի հաղորդագրության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.