Իրանի արտգործնախարար. Վիեննայի բանակցությունները մոտենում են ավարտին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) մասնակցող կողմերի բանակցությունները մոտ են վերջնական համաձայնության հասնելուն, հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։
Իրանական դիվանագիտության ղեկավարն ասել է, որ Թեհրանին թվում է, թե իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Եթե Վաշինգտոնn իրատեսորեն և գործնական մոտենա այս հարցին, «մենք պատրաստ ենք հայտարարել այդ համաձայնության մասին»։
Աբդոլլահիանն ասել է, որ Իրանը բանակցություններում նախաձեռնություններ է ներկայացրել սեփական ժողովրդի շահերից ելնելով, և համաձայնության հասնելու համար արևմտյան երկրներից պահանջվում է «լուրջ մտադրություններով» արձագանքել այդ նախաձեռնություններին։
2015 թվականի հուլիսին Իրանը համաձայնություն ձեռք բերեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի և Գերմանիայի հետ: 2018 թվականի մայիսին ԱՄՆ վարչակազմը միակողմանիորեն դուրս եկավ միջուկային գործարքից, այնուհետև վերականգնեց և նույնիսկ նոր պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի դեմ։ 2019 թվականի մայիսից Իրանն աստիճանաբար դադարեցնում էր ԳՀՀԾ-ի որոշ հոդվածների կատարումը, սակայն խոստացել է, որ ձեռնարկված քայլերը «շրջելի» են լինելու։
Իրանի միջուկային համաձայնագրի համապատասխան կողմերը 2021 թվականի ապրիլին բանակցություններ սկսեցին Վիեննայում՝ ԱՄՆ-ին և Իրանին պայմանավորվածությունների կատարմանը վերադարձնելու նպատակով: ԱՄՆ-ն անուղղակիորեն մասնակցում էր բանակցություններին։ Բանակցությունների 8-րդ փուլը մեկնարկեց 2021 թվականի դեկտեմբերի 27-ին Ավստրիայի մայրաքաղաքում։ Այս տարվա մարտի 11-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարեց «արտաքին գործոնների» պատճառով բանակցությունների դադարեցման մասին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.