Մակրոնին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակը Մակրոնին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։
Հայաստարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանն էներգետիկ ահաբեկչություն է իրականացնում Արցախի դեմ։
«Այս տարվա մարտի 8-ից Ադրբեջանի կողմից իրականացվող սաբոտաժի հետևանքով դադարեցվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։
Վնասելով իրենց հսկողության տակ գտնվող գազատարը՝ ադրբեջանական ուժերը սաստիկ ցրտի պայմաններում 11 օր անընդմեջ թույլ չեն տվել վերանորոգել գազատարը։ Մարտի 20-ին նրանք վերանորոգել են գազատարը, իսկ հաջորդ օրը կրկին փակել դեպի Արցախ գազամատակարարումը։
«Հատկանշական է նման պահվածքի ցուցադրական դաժանությունը, քանի որ այս դիվերսիան ծրագրել և իրականացրել են Արցախում ցուրտ եղանակի պայմաններում։ 120 000 արցախցիներ՝ տղամարդիկ, կանայք և երեխաներ, զրկված են ջեռուցման հնարավորությունից։ Ալիևի ռեժիմը նոր ռազմական հանցագործություն է իրականացնում»,- ասել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնին՝ հիշեցնելով, որ «նույնիսկ Ուկրաինայում գազատարները շարունակում են գործել»։
Բարեկամության շրջանակն ընդգծում է, որ հոգեբանական պատերազմի ադրբեջանական այս մեթոդները ոչ միայն խախտում են Ադրբեջանի պարտավորությունները՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի հրադադարի, այլ նաև զրոյացնում այն պնդումները, թե Ադրբեջանը հարգելու է արցախահայության արժանապատվության, կյանքի և անվտանգության հիմնարար իրավունքները, եթե Արցախը Ադրբեջանի մաս կազմի։ Ընդհակառակը, այս նոր դեպքը հաստատում է, որ Ալիևի վարչակազմը ոչ միայն ծրագրում է անեքսիայի ենթարկել Արցախը, այլև ցանկանում է ոչնչացնել բնիկ հայկական բնակչությանը։
«Ես պատասխանատվության կանչում եմ նախագահ Մակրոնին և Ֆրանսիայի կառավարությանը։ Մեր երկիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որը պետք է աջակցի կողմերին հակամարտության կարգավորման հարցում։ Ուստի Ֆրանսիան պետք է հավատարիմ մնա օբյեկտիվ, արդար և մոտիվացնող մոտեցմանը` դատապարտելով Ադրբեջանի գործողությունները և պատժամիջոցներ կիրառելով այդ երկրի ռեժիմի դեմ»,- իր վրդովմունքն է հայտնել Ֆրանսուա Պուպոնին։
Բարեկամության շրջանակը վստահ է, որ Ֆրանսիան և Եվրամիությունը, որոնք չեն վարանում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նման մեծ տերության դեմ, այսօր չեն կարող զերծ մնալ արցախահայությանը ահաբեկող Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելուց, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.