Փաշինյանը բողոքարկել է Հրայր Թովմասյանի հայցի վերաբերյալ դատարանի վճիռը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ բողոքարկելով Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հայցը՝ ընդդեմ իրեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մասնակի բավարարելու վճռի դեմ։
Գործը մակագրվել է դատավոր Անի Մխիթարյանին:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանն հայց էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։
Թովմասյանը դատարան էր դիմել՝ Փաշինյանին պարտավորեցնելու համար վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել։
Գործը մակագրվել էր դատավոր Գայանե Խաչատրյանին։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին խոստացված փաստը. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է»։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել էր հերքել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ զրպարտություն պարունակող հայտարարությունները և հայցը բավարարել է մասնակի:
Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված վճռում ասվում է․
«Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը.
«Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 16:21
Ливанское движение «Хезболла» назвало удары Израиля по Ирану «опасной эскалацией» и «нарушением Израилем всех мер контроля и правил при полном американском прикрытии и спонсорстве».
-
2025-06-13 16:19
Законопроект, предусматривающий возможность сокращения срока военной службы за денежную плату, удостоился отрицательного заключения постоянной комиссии НС Армении по вопросам обороны и безопасности.
-
2025-06-13 16:17
Президент Ирана Масуд Пезешкиан в ходе обращения к нации подчеркнул, что законный и мощный ответ Исламской Республики Иран «заставит врага пожалеть о его глупых действиях», передает Tasnim.
-
2025-06-13 16:14
Армения не ставит перед собой задачу разрыва отношений с Россией и не намерена прекращать присутствие российских войск в стране․ Об этом заявил премьер-министр Армении Никол Пашинян