Մոսկվան կոչ է անում շուտափույթ կարգավորել Արցախում գազամատակարարման խնդիրը
Մոսկվան՝ պահպանելով շփումները երկու կողմերի հետ, կոչ է անում շուտափույթ կարգավորել Արցախում գազամատակարարման խնդիրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Համապատասխան աշխատանքներ են տարվում ՌԴ արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ»-ի գծով։ Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի սրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը, և հասարակ մարդիկ չպետք է տուժեն»,- նշել է նա։
Մեկնաբանելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից շփման գծի խախտումը՝ Զախարովան կրկնել է, որ կողմերից ոչ մեկը չպետք է խորացնի իրավիճակը։
Խոսելով եռակողմ հայտարարությունների իրականացման մասին՝ Զախարովան նշել է, որ շեշտը դրվում է մի քանի առաջնահերթ ուղղությունների վրա։ Նրա խոսքով՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ընթանում է տրանսպորտային երթուղիների զարգացման փաթեթների համաձայնեցում, շեշտը դրվում է երկաթուղային և ճանապարհային հաղորդակցության վրա: «Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և դրան հաջորդած սահմանագծման գործընթացի մեկնարկի առումով Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ շարունակվում են միջգերատեսչական շփումները»,- ասել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել ադրբեջանի կողմից շփման գծի խախտման մասին։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները»։
Հիշեցնենք, որ Արցախում գազամատակարարումը դադարեցվել էր մարտի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքում գազատար խողովակի պայթելու պատճառով: Ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս հայկական կողմին, ռուս խաղապահներին մոտենալ Արցախ մտնող միակ գազատար խողովակին և վերականգնել գազամատակարարումը: Այնուհետև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը կատարել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներ: Մարտի 21-ից Ադրբեջանի միջամտությամբ Արցախում կրկին դադարեցվել էր գազամատակարարումը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.