Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց. դատավոր Գնել Գասպարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Որոշման հրապարակման օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
Արդարությունը պետք է հաղթի»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։ Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:
Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 14:53
Таксистам Армении простят около $3,5 млн задолженностей по ранее действовавшим пошлинам. Соответствующее решение было принято на заседании правительства в четверг.
-
2025-07-31 14:52
Снос памятника живописцу-маринисту Ивану Айвазовскому в Степанакерте — акт вандализма, заявил автор монумента народный художник РФ Салават Щербаков.
-
2025-07-31 14:33
Ожидаемыми отключениями электроэнергии, воды и газа нас готовят к темной и холодной зиме. Об этом на своей странице в «Facebook» написал политолог Степан Даниелян.
-
2025-07-31 13:24
Территориальная целостность, суверенитет и юрисдикция Армении, конечно, не могут быть переданы в аутсорсинг, а управление железными дорогами, трубопроводами и линиями электропередач – да. Об этом на своей странице в «Facebook» написала пресс-секретарь премьер-министра Армении Назели Багдасарян.