ԱՀԿ․ Գների աճը կարող է սովի մատնվածների շրջանում անկարգություններ առաջացնել
Ուկրաինական ճգնաժամի հետևանքով պարենային ապրանքների համաշխարհային գների կտրուկ աճը կարող է աղքատ երկրներում սովի մատնվածների շրջանում անկարգություններ առաջացնել։ Այս մասին հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպության նախագահ Նգոզի Օկոնջո-Իվեալան։
Նա ասել է, որ կարևոր է խուսափել համավարակի կրկնությունից։ Նրա խոսքով՝ հարուստ երկրները կարողացել են իրենց ապահովել պատվաստանյութերի մեծ քանակությամբ։
Guardian-ին տված հարցազրույցում նա մտահոգություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի կողմնակի ազդեցությունների հետ կապված՝ նշելով աֆրիկյան շատ երկրների կախվածությունը Սևծովյան տարածաշրջանից պարենային ապրանքների մատակարարումներից։ «Կարծում եմ, որ դա մտահոգիչ է: Այս և մյուս տարի սննդամթերքի գներ ազդեցությունը սովի վրա կարող է զգալի լինել»,- ասել է նա՝ նշելով, որ ամենաշատը կտուժեն աղքատ երկրները։
Նրա խոսքով՝ աֆրիկյան 35 երկրներ կախում ունեն Սև ծովի տարածաշրջանից ներկրվող սննդամթերքից։ Նա հավելել է, որ Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի համաշխարհային մատակարարման 24 տոկոսը։
Խստորեն քննադատելով «պատվաստանյութի ապարտեիդը»՝ նա ասել է, որ ԱՀԿ անդամ երկրները պետք է դիմադրեն իրենց սեփական պարենային պաշարները պաշտպանելու գայթակղությանը: «Դա բնական է՝ պահպանել այն, ինչ ունես։ Մենք դա տեսել ենք պատվաստանյութերի դեպքում, բայց չպետք է նույն սխալը թույլ տանք սննդի դեպքում»,- հավելել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.