Последние новости

Ադրբեջանը «Բայրաքթար» է կիրառում Արցախում. հայկական կողմը 2 զոհ ունի

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` նաև «Bayraktar TB-2» տիպի: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ՊՆ–ի` 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ