Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 25-ին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀԿ–ական գործիչների ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն:
Նրանք հարգանքի տուրք են մատուցել ազգային-պետական գործչի հիշատակին, ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին:
Անդրանիկ Մարգարյանը ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2000-2007թթ-ին: Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965թ-ից: 1968թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից` ԱՄԿ խորհրդի անդամ: 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով: 1992թ-ին անկախ Հայաստանում դարձել է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն էր 1993-ից մինչև իր մահը. 1993-1997 և 1998-2005թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ: 1997-98-ին և 2005-ին ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998-ից Երկրապահ կամավորական միության անդամ, այնուհետև` ԵԿՄ վարչության անդամ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 12:58
30 лет назад братья Карапетяны построили первую церковь Святого Саркиса после распада Советского Союза.
-
2025-07-29 12:57
Пашинян (премьер-министр Армении – ред.) поручил своим соратникам до конца его отпуска положить ему на стол список сторонников среди священнослужителей с конкретными фактами, чтобы они успели достичь своей цели в вопросе церкви к последнему религиозному празднику года – воздвижению честного и животворящего Креста Господня (Хачверац).
-
2025-07-29 12:55
Очевидно, что николизм постепенно приобретает черты не христианской секты, а совершенно новой религии. Об этом на своей странице в «Facebook» написал адвокат Рубен Меликян.
-
2025-07-29 12:54
Цены на сжиженный газ в Армении взлетели до 200 драмов за литр, хотя поставки в Армению после возникших проблем на грузинской таможне уже возобновились.