Последние новости

ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին զսպվածության կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին: Այս մասին ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ նոր մարտերի մասին հաղորդումներով: Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողությունից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման, և բոլորը հարցերը, այդ թվում՝ հումանիտար բնույթի, կարգավորել ուղիղ երկխոսության միջոցով՝ առկա ձևաչափերի շրջանակում»,- ասել է նա, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ