Последние новости

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժով

Միացյալ Նահանգները լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ, ինչպես նաև անպատասխանատու և սադրիչ է համարում այդ և այլ էսկալացիոն միջոցառումները: Այս մասին ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության փոխղեկավար Ջալինա Փորթերը:

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժով: Զորքերի տեղաշարժն ու այլ էսկալացիոն միջոցառումներն անպատասխանատու են և անհարկի սադրանքի տեղիք են տալիս»,- ընդգծել է նա, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ