Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ ելման դիրքեր
Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի շրջանում տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ և Ադրբեջանի առաջ գնացած զորքերին կոչ է անում վերադառնալ 2020թ․ նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին հայտարարության մեջ ամրագրված ելման դիրքեր։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև մտահոգությամբ է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչության գազամատակարարման խափանման կապակցությամբ և կոչ է արել անհապաղ վերականգնել գազմատակարարումը։
«Եվրոպայի հարցերով և արտաքին գործերի նախարարը բարձրացրել է այդ հարցը իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ վերջին հանդիպումների ժամանակ և կոչ արել հնարավորինս շուտ վերականգնել մատակարարումները, մինչդեռ եղանակային պայմանները մնում են դժվար այնտեղ ապրող մարդկանց համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Ֆրանսիան մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ աջակցելու երկխոսությանն ու տարբեր քննարկվող հարցերի շուրջ առաջընթացին, ասվում է հայտարարության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.