ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Մարտի 24-25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և ստեղծել դիտակետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Bayraktar-TB 2 տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումներին Փառուխ բնակավայրի տարածքում։
Ներկայում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերին իրենց ելման դիրքեր վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմին զորքերը հետ տանելու կոչ է ուղարկվել։
Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախումբը չորս երթուղիներով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացրել։
Ընդհանուր առմամբ, 2020թ․ նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորական խմբերը չպայթած ականներից և արկերից մաքրել են 2358,9 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շենք, հայտնաբերել և վնասազերծել են 26 257 պայթուցիկ առարկա։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար անընդհատ փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- նշվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.